Սրանք դեռ ծաղիկներն են, դիմացի հողերն են, բա որ անկլավները տա, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի          Մենք չենք կարող պարզապես նստել և սպասել, լուրջ վտանգ տեսնենք, ստիպված կլինենք լուրջ քայլեր ձեռնարկել       Ինչու ՊՆ փոխգնդապետը զոքանչին ծեծելուց հետո իրեն զրկեց կյանքից    

23 հուն 2018 18:40

Ի՞նչը չի թողնում, որ դուք ամուսնանաք

Հաճախ է այնպես պատահում, որ գեղեցիկ, խելացի, կարելի է ասել իդեալական աղջիկ է, բայց ոչ մի կերպ չի կարողանում ամուսնանալ: Ահա այս երևույթի 8 ամենատարածված պատճառները:
1. Կենտրոնացում` ամուսնանալու վրա
Կա աղջիկների այնպիսի տեսակ, որ մտածում է միայն որքան հնարավոր է շուտ ամուսնանալու մասին: Իրենց բոլոր խնդիրների լուծումն այսպիսի աղջիկները տեսնում են իրենց զուգընկերոջ մեջ: Տղամարդիկ դա զգում են և հաճախ խուսափում են նման աղջիկներից:
2. Բարդույթներ
Ցածր ինքնագնահատականը չի թողնի հասնել երջանկության անձնական կյանքում: Բարդույթները դառնում են գլխավոր պատճառն այն բանի, որ ձեզ համար դժվար է ընդունել ու սիրել ձեզ: Իսկ եթե դուք ձեզ չեք սիրում, չեք կարող դա սպասել ուրիշից:
3. Ծնողների կպչուն ազդեցությունը
Հաճախ ծնողները փորձում են իրենց երեխաների փոխարեն ապրել նրանց կյանքով` խառնվելով ամեն ինչին: Երբ հերթը հասնում է անձնական կյանքին, դա առանձնապես վտանգավոր և խանգարող երևույթ է:
4. Վախենում եք փոփոխություններից
Հաճախ աղջիկն ուզում է ամուսնանալ` հասկանալով, որ այդպես պետք է, քանի որ դա է պահանջում հասարակությունը, սակայն ներքուստ պարզապես պատրաստ չէ այդպիսի փոփոխությունների:
5. Բացասական փորձ
Մեզնից շատերն ապրել են չստացված, անհաջող սեր, բայց մեկը կարող է իրեն հավաքել և առաջ շարժվել, իսկ մյուսին չի հաջողվում ազատվել անցյալից:
6. Ազատ վարքագիծ
Ամուսնությանը պատրաստ տղամարդիկ աղջկան գնահատում են` որպես իր երեխաների մոր: Այդ պատճառով էլ լուրջ հարաբերությունների համար նրանք ընտրում են պարկեշտ աղջիկների:
7. Դուք չգիտեք, թե ինչ եք ուզում
Այսպես էլ է պատահում: Նույնիսկ եթե երկու սիրահար միասին են, աղջիկները հաճախ սխալ ազդանշաններ են տալիս իրենց սիրելիին: Դրա համար էլ տղամարդիկ չեն շտապում առաջարկություն անել:
8. Չափազանց բարձր պահանջներ
Ոչ մեկը իդեալական չէ: Ձեր բարձր պահանջներով կարող եք վանել պոտենցիալ լավ ամուսինների:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր