Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան          Մայիսի 2-ին և 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Մայիսի 2 -ին վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում    

23 հուն 2018 19:30

Արյունը ջրիկացնող միջոցներ

Արյունը ջրիկացնող միջոցներԹանձր արյունը բավականին վտանգավոր է: Դանդաղեցված արյան շրջանառությունը բերում է ներքին օրգանների թթվածնային քաղցի, իսկ հետագայում նաև խցանումների առաջացման:
Լուրջ հետևանքներից խուսափելու համար պետք է ճիշտ սնվել և պահպանել խմելու ռեժիմը: Ահա մի շարք բնական միջոցներ, որոնց օգտագործումը կօգնի լավացնել արյան շրջանառությունը:

Դարչին և կոճապղպեղ
Վերցրեք 30 գր թարմ կոճապղպեղի արմատ, մի քիչ դարչին և մեկ թեյի գդալ կանաչ թեյ: Լցրեք 0,5 եռման ջուր և թողեք 15 րոպե: Քամեք, ավելացրեք կիտրոն և մեղր ըստ ճաշակի: Ըմպելիքը պետք է փոքր-ինչ գոլ լինի: Խմեք փոքր կաթիլներով օրվա ընթացքում:

Ծովակաղամբ
Մանրացրեք չորացրած ծովակաղամբը սրճաղացի մեջ: Օգտագործեք աղի փոխարեն սննդի հետ կամ օրը մեկ անգամ մեկ թեյի գդալ ընդունեք: Այն կօգնի նվազեցնել արյան մածուցիկությունը և բարձրացնել անոթների կենսունակությունը:

Ծլած ցորեն
Օգտագործեք օրական մեկ ճաշի գդալ՝ ավելացնելով այն աղցանների մեջ: Համեմեք մեկ թեյի գդալ կտավատի յուղով:

Սոդա
Շատերը ընտրում են սոդան բուժման համար: Կես թեյի գդալ սոդան խառնեք մեկ բաժակ գոլ ջրի հետ և խմեք:

Կտավատի յուղ
Մեկ ճաշի գդալ կտավատի յուղ, առավոտյան սոված փորին: Եթե այդպես չեք ցանկանում, ուրեմն ավելացրեք տարբեր ուտեստների մեջ առանց մշակման:

Այս միջոցների օգնությանը դիմելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ, քանի որ շատ ջրիկ արյունն էլ է վնասակար:
Հրաժարվեք նրբերշիկներից, ապխտած սնունդից, սպիտակ հացից, յուղոտ, տապակած ուտելիքներից, ինչպես նաև վիտամին K-ով հարուստ մթերքներից, օրինակ բանանից:
Պակասեցրեք սուրճի օգտագործումը: Բացի հատուկ դիետայի պահպանումից, կարևոր է մեծ ուշադրություն դարձնել հեղուկի չափաբաժնին: Խմեք օրական 1,5 լ-ից ոչ պակաս:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր