Տնային կալանք ու 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը          Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 18-ի համար       Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»    

25 հուն 2018 11:08

Ու՞ր է տանում շղթան. Էջմիածնի «ֆեոդալը» Մանվել Գրիգորյան էր, բոլորին դա հայտնի էր

Ու՞ր է տանում շղթան. Էջմիածնի «ֆեոդալը» Մանվել Գրիգորյան էր, բոլորին դա հայտնի էրՀանրությունը դեռ ցնցված է Մանվել Գրիգորյանի ամառանոցում հայտնաբերածից: Օրեր են անցել, սակայն շոկային վիճակը մնայուն է։ Իսկ ԱԱԾ-ն ՀՀ ոստիկանության հետ համատեղ շարունակում է նոր գործողություններ իրականացնել՝ այս անգամ թիրախավորելով  այսպես ասած «պետության ներսի պետությանը»՝ գողական աշխարհը։ Արդյունքում ձերբակալվեցին մի շարք քրեական հեղինակություններ, ի հայտ եկան այլ ապօրինություններ: vnews.am-ը զրուցել է քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանի հետ, փորձելով վերլուծել՝ ու՞ր է տանում Մանվել Գրիգորյանի նկուղի հակառակ կողմը:
-Պարո՛ն Հակոբյան, որ նոր իշխանությունները պայքար են սկսել կոռուպցիայի դեմ դա ակներև է, սակայն այս վերջին օրերին  կարծես խաղի կանոններ են փոխվել: Պայքարը մտել է ավելի քրեաիրավական դաշտ. սկսվեց Մանվել Գրիգորյանից, իսկ երեկ նաև հասավ Սերժ Սարգսյանի եղբորը՝ Ալեքսանդր Սարգսյանին պատկանող շինություններում ստուգում անելուն, օրենքով գողերին երևան հանելուն: Ինչու՞ այսպես միանգամից և ու՞ր է տանում այս շղթան:
–ԱԱԾ ղեկավարը հայտարարեց, որ թե՛ իր, թե՛ Նիկոլ Փաշինյանին ուղղված կան սպառնալիքներ։ Մինչ այդ էլ վարչապետն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ, երբ խոսում էր Մանվել Գրիգորյանից, նշեց որ կոռուպցիայի դեմ պայքարելու են անխտիր, ուստի կան ուժեր ովքեր փորձում են խոչընդոտել այդ գործընթացին։ Նման պայմաններում իշխանությունը պետք է փորձի այդ դիմադրության պոտենցիալ օջախները վնասազերծել:
–Նկատի ունեք ՝ «լավագույն պաշտպանությունը հարձակու՞մն է »։
-Այո՛, ես կարծում եմ նաև դա: Երբ ԱԱԾ ղեկավարը նման հայատարարություն է անում, ուրեմն ունի օպերատիվ լուրջ տվյալներ: Թեպետ առանց դրա էլ սպասելի էին այս գործընթացները:
Նոր իշխանություններն անընդհատ շեշտում են, որ իրենց թիվ մեկ խնդիրը պայքարն է կոռուպցիայի, մոնոպոլիաների դեմ:
Առաջիկայում նաև արտահերթ ընտրություններն են, և նոր իշխանությունների հաղթաթուղթը կարող է լինել այս պայքարի արգումենտը: Ընտրությունները կլինեն, ինչպես գիտենք, մեկ տարվա ընթացքում, իսկ այս կարճ ժամանակում խոսել հեղափոխական տնտեսական աճի մասին, միամտություն կլինի: Այստեղ մնում է միայն ռեալ պայքարը կոռուպցիայի դեմ:
Մանվել Գրիգորյանը, որպես քաղաքական «ֆիգուր» սիրված չէր: Վաղուց բոլորին հայտնի է՝ նա ամենավատ իմիջ ունեցողներից մեկն է, ով խորհրդանշում է քննադատվող և տապալված համակարգի դեմքերից մեկը: Այս առումով նա բավականին լավ թիրախ էր, և այնպես ներկայցվեց հասարակությանը, որ շատ մեծ ազդեցություն ունեցավ:

-Այս բացահայտումներն ինչ-որ ուղղությամբ չե՞ն գնում. չէ՞ որ 6-րդ վարչությունը սկսել է արդեն պտտվել Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի շուրջը: Շղթան կարծես մոտենում է հենց նախկին վարչապետին:
-Ես հիմա դժվարանում եմ ասել, թե ուր է գնում շրջանակը, բայց որ խորանում ու ընդլայնվում է, մենք դա տեսնում ենք: Սա փաստ է, որը երկրապահական շրջանակների  հետ արդեն կապված չէ: Սա սկսում է բավականին լայն սպեկտոր ներառել: Սա արդեն պրոցես է, որ միայն Մանվել Գրիգորյանի վրա չի կանգ առնում, այլ ավելի է տարածվում․ թե դեպի ու՞ր՝ դեռ կտեսնենք:
-Իսկ Մանվել Գրիգորյանը միայնակ կարո՞ղ էր նշված հանցագործություններն իրականացնել՝ առանց նախկին իշխանության տեղեկության և թույլտվության:
–Ակնհայտ է, որ միայնակ չէր կարող դա անել, ինքը համակարգի պրոդուկտն է: ՀՀ-ում բոլոր մարզերը, խոշոր քաղաքները տրվել էին տեղի տիրոջը, տեղի «ֆեոդալին»: Էջմիածնի «ֆեոդալը» Մանվել Գրիգորյան էր, բոլորին դա հայտնի էր:
Էջմիածնում նույնիսկ արտոնյալ զոնաներ կային, ուր անգամ մեքենա չէր կարելի կայանել:
Այս սիստեմի մարդը ինչ-որ ծառայությունների դիմաց, օրինակ՝ ընտրությունում ձայն ապահովել, ստացել էր արտոնյալ ռեժիմ, ինչը օրենքի սահմաներում չէր:
Ահռելի քանակով մարդ՝ հենց իշխանությունից, տեղյակ է եղել Մանվել Գրիգորյանի գործունեություններին, հատակապես այն ամենին ինչ տեսանք տեսանյութով: Այդ գողոնը նա միայնակ իր ուսերի չէր կարող տեղափոխել:
-Իսկ ՀՀԿ-ի «բանից անտեղյակ» դիրքորոշումն ինչպե՞ս կմեկնաբանեք:
–Սկզբում փորձեցին անմեղության կանխավարկածը մատնանշել, նույնիսկ որոշ հայտարարություններում կար ակնարկ, որ սա քաղաքական ճնշում է:  Սակայն փաստերի ճնշման տակ նրանց մնում էր միայն համաձայնել Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելուն:
Բարոյական ճնշում էլ կար. նույն ՀՀԿ-ի անդամները մարդիկ են, ովքեր ապրում են մեր կողքին, մեր քաղաքում․ պետք է անցնեին փողոցով և կարողանային նայել մարդկանց աչքերին: շ
Այսօր նրանք փորձում են հնարավորինս ձերբազատվել Մանվել Գրիգորյանի թողած արատներից: Նրանք նաև հասկանում են, որ առաջիկա ընտրությունների ժամանակ այս իրադարձությունները կարող են բավականին ուժեղ ճնշման միջոց դառնալ հակառակորդների կողմից:
Անկախ նրանից, թե հիմա ինչ դիրքորոշում կունենան, առաջիկայում սա իրենց դեռ կհիշեցվի:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր