Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

25 հուն 2018 19:00

Շպարված, կանացի հագուստներով և կեղծամներով երիտասարդները եղել են «Կոմայգի»-ում. խուլիգանության դեպքի մանրամասները

Շպարված, կանացի հագուստներով և կեղծամներով երիտասարդները եղել են «Կոմայգի»-ում. խուլիգանության դեպքի մանրամասներըՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննված քրեական գործով բացահայտվել են «Կոմայգի» կոչվող տարածքում տեղի ունեցած խուլիգանության դեպքի բոլոր հանգամանքները:
2017 թվականի սեպտեմբերի 12-ին հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 00-ի սահմաններում, Երևան քաղաքի Բեյրութի փողոցի միջնամասում մի խումբ անձինք վիճաբանել և բռնություն են գործադրել քաղաքացու նկատմամբ, քարերով հարվածել «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենային՝ պատճառելով նյութական վնաս:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով, որով նախաքննությունը իրականացվել է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Երևան Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում:
Ձեռնարկված լայնածավալ քննչական և դատավարական այլ միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը:
Մասնավորապես՝ նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ դեպքի օրը մի քանի երիտասարդ՝ շպարված, կանացի հագուստներով և կեղծամներով, գտնվել են Երևան քաղաքի «Կոմայգի» կոչվող տարածքում։ Նշված վայրով երթևեկել է նաև Երևանի մեկ այլ բնակիչ՝ «BMW 745 i» մակնիշի ավտոմեքենայով, որի մեջ գտնվել են նաև նրա կինը և վերջինիս քույրը։ Կոմայգում գտնվող անձինք, ավտոմեքենայի կին ուղևորի ձեռքին տեսնելով բջջային հեռախոս և կարծելով, թե իրենց է լուսանկարահանում, վիճաբանության են բռնվել, հայհոյել, քարերով և գարեջրի շշերով հարվածել ավտոմեքենային՝ վնասելով այն, ինչպես նաև բռնություն գործադրել մեքենայի վարորդի և ուղևորուհու նկատմամբ:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 4 անձի մեղադրանք է առաջադրվել՝ խուլիգանության կատարելու համար:
Դեռևս 2018թ. հունվարի 12-ին երեք մեղադրյալի մասով հայտարարվել էր նախաքննության ավարտի մասին. նրանց մեղադրանք էր առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:
Չորրորդ մասնակցի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում և ձեռնարկվել անհրաժեշտ միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ: Արդյունքում վերջինս հայտնաբերվել է, նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով: Նրա մասով նույնպես հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր