Ուղիղ.Երևանի կենտրոնում լարված իրավիճակ է.փողոցներ են փակել          Պետք է զգույշ լինել.Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որը կհարվածի Երկրին, կլինի այսօր       Տեսանյութ.Գեղարքունիքի փոխմարզպետի կյանքից զրկված որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում է    

25 հուն 2018 15:40

ՍԱՊԾ-ին առընչվող երկու տարբեր խորհուրդները թյուրիմացության պատճառ

ՍԱՊԾ-ին առընչվող երկու տարբեր խորհուրդները թյուրիմացության պատճառՀայացք մամուլի ակումբում ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը (ՍԱՊԾ) կից գործող հասարակական խորհրդի անդամներ Դոնարա Ալեքսանյանը և Աննա Դաշտոյանը խոսեցին ՍԱՊԾ ղեկավարի թեկնածուների ընտրության հետ կապված խնդիրների շուրջ:
 
Դոնարա Ալեքսանյանը խոսելով ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) ղեկավարի թեկնածուների ընտրության մասին շեշտեց, որ իրենց բողոքը ոչ թե կոնկրետ անձանց, այլ աշխատաոճի դեմ է. «ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) ղեկավարի թեկնածուների ընտրությանը հրավիրվել է կառույցին կից գործող հասարակական խորհրդի ընդամենը մեկ անդամ՝ Բաբկեն Պիպոյանը, մինչդեռ խորհուրդը բաղկացած է 23 անդամից: Ի՞նչ է խորհրդում միայն Պիպոյանն է, որ ոչ մեկիս կարծիքը չհարցրեցին, որ մենք էլ մեր ասելիքն ունենայինք: Մեր խորհրդում կարգին մարդիկ կան՝ դոցենտներ և այլն, ինչո՞ւ նման մարդկանց չեն կանչել։  Մենք թեկնածուների մասին հեռուստացուցով ենք լսել, ես լսեցի, զայրացա՝ ովքեր են թեկնածուները: Միայն մի թեկնածուի՝ Գրիգոր Գրիգորյանին, համաձայնություն կտայի, որովհետև նա 2011 թվականին  երեք ամսով զբաղեցրել է ՍԱՊԾ պետի պաշտոնը: Վատ չէր լինի, որ հենց նա ընտրվեր ՍԱՊԾ պետ»,- ասաց նա: 
 
Աննա Դաշտոյանն էլ նշեց, որ եթե անձը վերահսկվում է, ակամայից լավ է աշխատելու. «Հասարակական խորհուրդը  ՍԱՊԾ պետի ընտրության հարցում չափից շատ անտեսվեց: Խնդիրը սրանում է: Եթե հասարակական խորհուրդը պահվում է, պետք է պահվի, եթե ոչ, ձևական ցույց չտրվի, որ այս մարմինը գոյություն ունի: Եթե խորհրդի կարիքը չունեն, թող այն ցրեն, այլ ոչ թե խորհրդի անդամներին օգտագործել ու բանի տեղ չդնել: Մենք երբեմն ներկա ենք լինում մրցանակաբաշխությունների, որտեղ նույնիսկ չգիտենք՝ ինչպես է այս կամ այն թեկնածուն հաղթող ճանաչվել»,- ասաց Աննա Դաշտոյանը:
 
Hayacq.com-ը պարզաբանման համար դիմեց նաև ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) ղեկավար Գեորգի Ավետիսյանին, ով մեզ հետ զրույցում նշեց. «Իրենք օրենքը չեն կարդացել, նույնիսկ տեղյակ չեն ինչ նիստ է եղել: Այն ոչ թե ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը (ՍԱՊԾ) կից գործող հասարակական խորհրդի նիստ է եղել, այլ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի նիստն է եղել, իսկ խորհրդի կազմը ձևավորում է կառավարությունը»:
 
Բաբկեն Պիպոյանն էլ իր հասցեին հնչեցրած մեղադրանքին, թե ինչո՞ւ է միայն ինքը մասնակցել՝ Hayacq.com-ին ասաց. «Այդ խորհուրդները տարբեր խորհուրդներ են, նրանց առաքելությունները ևս տարբեր են: Խորհուրդներից մեկը ձևավորում է կառավարությունը, որը ունի 9 անդամ, 9-ից հինգը գործադիրի ներկայացուցիչներ են, 2-ը գիտական կազմակերպություններ, 2-ը հասարակական կազմակերպություններ:  Դեռ երեք ամիս առաջ է հայտարարվել մրցույթ խորհրդի կազմում ընդգրկվելու համար: Այդ երկու Հ/Կ-երն են «Իրազեկ և պաշտպանված» սպառող Հ/Կ-ն, որի նախագահը ես եմ և Հակոբ Ավագյանի դեկավարած ՓՄՁ ասոցիացիան: Իսկ այն հասարակական  խորհուրդը, ՍԱՊԾ ղեկավարը ձևավորում է այն Հ/Կ-ից, ում հետ նա ուզում է աշխատել: Այնպես որ իրենք մեղադրանքներ են ներկայացնում չտիրապետելով նույնիսկ իրավիճակին»,- ասաց Բաբկեն Պիպոյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր