Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը          Բաքվից խոստովանում են, որ «ադրբեջանցիների՝ իրենց նախնիների բնակության վայրերը վերադառնալու» հարցը ոչ մի կապ չունի խաղաղության գործընթացի հետ       Հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արված, զրկված իր անօտարելի իրավունքներից    

26 հուն 2018 10:21

«Ժողովուրդ». Տարոն Մարգարյանի մասին հանրահայտ ֆիլմը կոռուպցիայի մասին ունի նաև երկրորդ մաս

«Ժողովուրդ». Տարոն Մարգարյանի մասին  հանրահայտ ֆիլմը կոռուպցիայի մասին ունի նաև երկրորդ մասՀունիսի 24-ին՝ ուշ երեկոյան, տեղի ու­նեցավ «Ֆակտթիվի» առաջին հակակոռուպցիոն ալիքի պատրաստած հե­տաքննական ֆիլմի ցուցադրումը, որ վե­րաբերում է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գործունեության ըն­թացքում կատարված չարաշահումների դեպքերին։ Այդ փաստերի մեծամասնու­թյունը նորություն չէին, պատահական չէր, որ ՀԱԿ-ը հայտարարություն տարա­ծեց՝ հիշեցնելով, որ իրենք տարիներ առաջ դիմել են ՀՀ գլխավոր դատախա­զություն, սակայն որևէ քրեական գործ չէր հարուցվել՝ պատճառաբանությամբ, թե հիմքեր չկան։ Հիմա Մարգարյանի տվյալները փոխանցվել են ԱԱԾ-ին։ Ֆիլմի հեղինակը վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կոռուպցիայի դեմ պայ­քարի գծով օգնական Արեն Մկրտչյանն է։ Վերջինս հետաքննական նյութը պատ­րաստել է մինչև պաշտոնի ստանձնումը։ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Արեն Մկրտչյանի հետ։

- Պարոն Մկրտչյան, Երևանի քաղաքապետին վերաբերող տեսանյութն արդյոք ունենալո՞ւ է շարունակություն, թե՞ առկա տվյալներն այսքանն էին։
- Դա նախորդ տարվա նոյեմբերի 1-ից մինչև այս տարվա փետրվար արված հե­տաքննության արդյունքն էր։ Նյութը բա­վական ծավալուն է, և որոշվել էր, որ եր­կու մասի կբաժանվի։ Առաջին մասը հրապարակվել է, իսկ երկրորդ մասը հե­տո է հրապարակվելու։ Բայց չեմ կարող կոնկրետ ժամկետ նշել, թե երբ դա կլի­նի, քանի որ կառավարությունում աշխա­տանքի անցնելուց հետո կապ չունեմ ար­դեն այդ հաղորդման հետ։ Հաղորդման թիմը որոշում կկայացնի, թե երբ է նպա­տակահարմար գտնում հետաքննական նյութի երկրորդ մասը հրապարակել։ Ու­սումնասիրությունն ավարտված է, և այժմ երկրորդ մասը նյութի դեռևս չմ­շակված վիճակում է։
- Իսկ ինչո՞ւ էր ընտրվել հենց Տ. Մարգարյանը։

- Ստեղծագործական թիմով այն ժամա­նակ այդպես որոշեցինք, քանի որ Մարգարյանն ամենահնչեղ անուններից էր։
- Կարո՞ղ եք ասել՝ նախնական ինչ արդ­յունք է տվել կոռուպցիայի դեմ պայքարը։
- Այս ընթացքում կա բավական խոշոր գործ, որի հետ կապված ես աշխատում եմ։ Գիտեք, որ վարչապետի ինչպես մյուս օգնականները, այնպես էլ ես թիմ չունեմ և միայնակ եմ աշխատում։ Այժմ մի քանի ուղղությամբ տեղեկատվության հավա­քագրման փուլ է։ Եվ ծավալուն աշխա­տանքն ավարտելուց հետո եթե զգանք, որ կա ենթադրյալ չարաշահում, այդ նյու­թերը կփոխանցվեն համապատասխան մարմիններին։ Հիմա ես փակագծերը շատ չբացեմ, քանի որ եթե գործը փոխանցվեց իրավապահներին, նախաքննություն է լի­նելու, և եթե հիմա մանրամասներ ներկա­յացնեմ, կվնասեմ նախաքննությանը։ Կլի­նի մամուլի հաղորդագրություն, և բոլորը կտեղեկանան։ Դա առաջիկայում կլինի, կիմանաք բոլորդ։
֊ Իսկ արդյո՞ք ուսումնասիրության առարկա դառնալու է նախկին վարչապետերի՝ Տիգրան Սարգսյանի, Հովիկ Աբրա­համյանի և Կարեն Կարապետյանի գոր­ծունեությունը։ Բացի այդ, պարբերաբար խոսակցություններ էին տարածվում Ֆի­նանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի գործունեությանը վերաբե­րող խնդիրների մասին։
֊ Ես այս պահին անուններ չտամ, բայց եթե լինեն բացահայտումներ, բոլորը կտե­ղեկանան։
- Ձեզ վարչապե՞տն է կոնկրետ ցուցում­ներ տալիս, թե կոնկրետ ում առնչությամբ ուսումնասիրություն կատարեք, թե՞ Դուք ինքներդ եք ընտրում։
- Անձանց և կազմակերպությունների մասով վարչապետը չի ուղղորդում, բայց, ընդհանուր աշխատանքային ռազմավա­րություն քննարկվում է, այսինքն՝ ինչպես կառուցել աշխատանքը, որպեսզի ավելի արդյունավետ լինի։ Բայց կոնկրետ անուն­ներ, թիրախներ վարչապետը չի նշում։
֊ Իսկ ինչպե՞ս եք ընտրում առաջնահերթությունները։
֊ Այսպես ասեմ, առաջնահերթությունը կոռուպցիայի դեմ պայքարն է, իսկ մնա­ցածը կախված է այն տեղեկատվությու­նից, որը ստացվում է։ Եթե կան համապա­տասխան փաստեր, փորձում ենք դրանք ամբողջացնել և գնալ հետքերով։
- Հաջորդ բացահայտումը ե՞րբ է սպաս­վում։
- Ժամկետ դեռևս չեմ կարող նշել, բայց առաջիկայում կլինի, քանի որ շատ ինտենսիվ կերպով աշխատում ենք։ Ասեմ, որ առանց հանգստյան օրերի՝ առավոտյան 8-ից մինչև ուշ գիշեր աշ­խատում ենք։
- Մարդկանց մի հատված կարծում է, թե սա վենդետա է, մյուս մասը մտածում է, թե մարդկանց բանտեր տանելու եղանակ է, մարդիկ էլ կան, որ այս գործողություննե­րը բավական դրական են գնահատում։ Դուք ինչպե՞ս կձևակերպեք։
֊ Կարծիքները տարբեր են, իհարկե։ Բայց վենդետա տերմինն այս համատեքս­տում ես չեմ ընկալում, քանի որ բոլոր գոր­ծողությունները կատարվում են օրենքի դաշտում։ Եվ կրկնեմ, որ նպատակը մեկն է՝ կոռուպցիան արմատախիլ անել։ 
Ամբողջական՝ թերթի օրվա համարում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր