Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3, ապա կբարձրանա 5-9 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին          «Կապույտ անձնագրերը» ուժի մեջ են լինելու մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը       Ապրիլի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

26 հուն 2018 11:14

Ոստիկանները հատուկ օպերացիայի շնորհիվ կանխել են Սաշիկ Սարգսյանի ու նրան ուղեկցողի փախուստը. տեսանյութ

Ոստիկանները հատուկ օպերացիայի շնորհիվ կանխել են Սաշիկ Սարգսյանի ու նրան ուղեկցողի փախուստը. տեսանյութԻնչպես արդեն հայտնել ենք, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ինչպես նաև ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները ոստիկանություն են բերման ենթարկել Ալեքսանդր Սարգսյանին, ով հայտնի է «Սաշիկ» անվամբ։


Պարզ է դարձել, որ նա բերման է ենթարկվել ապօրինի զենք-զինամթերք կրելու, պահելու և օգտագործելու կասկածանքով։
Նա եղել է իր և իրեն ուղեկցող ավտոմեքենաներով, և երբ իրավապահները կանգնեցրել են, նրանք դիմել են փախուստի։
Ոստիկանները հատուկ օպերացիայի շնորհիվ կանխել են Ա. Սարգսյանի ու նրան ուղեկցողի փախուստը, որից հետո վերջիններս ավտոմեքենաներով բերման են ենթարկվել ոստիկանություն։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր