Ինչպիսի օր է սպասվում կենդանակերպի նշանների համար դեկտեմբերի 14-ին          Արտակարգ իրավիճակ, ուժեղ քամու պատճառով կոտրվել է Ապարանի գլխավոր տոնածառը       Սպասվում են թույլ տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով    

26 հուն 2018 16:40

Հատուկ գործողություն «հայկական մաֆիայի» դեմ․ խուզարկություններ և ձերբակալություններ Իսպանիայում

Հատուկ գործողություն «հայկական մաֆիայի» դեմ․ խուզարկություններ և ձերբակալություններ ԻսպանիայումԻսպանիայի ոստիկանական ուժերը հատուկ գործողություններ են իրականացնում Իսպանիայի ողջ տարածքով «հայկական մաֆիայի» անդամների դեմ։ Այս մասին հայտնում է Efe գործակալությունը:
Մաֆիայի անդամները կասկածվում են թմրանյութերի և զենքերի վաճառքի, փողերի լվացման, սպորտային խաղադրույքների ժամանակ պայմանավորվածություններ կազմակերպելու, կոռուպցիայի և այլ հանցագործությունների մեջ։
Գործակալության հաղորդմամբ՝ ոստիկանական գործողությունների ընթացքում նախատեսվում է մոտ 100 մարդու ձերբակալություն:
Հատուկ գործողություններ են իրականացվում Բարսելոնում, Մադրիդում, Վալենսիայում և այլ քաղաքներում։ Կասկածվողները ունեն կապեր ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Բելգիայում, Իտալիայում և Լիտվայում։
Ինչպես հաղորդում է El País թերթը՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրներին, վերջ կդրվի վրաստանցի Շուշանաշվիլի երղբայրների և հայկական արմատներ ունեցող օրենքով գող Էրիկ Ջաղինյանի գործունեությանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր