Ակնհայտ է, որ Հայաստանի դեմ հիբրիդային պшտերազմ հենց այս պահին վարում է արհեստածին Ադրբեջանը          Երևանում բшխվել են թիվ 40 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը, «Mustang»-ը, «Volkswagen»-ը և «Toyota»-ն, կա վիրшվոր       ՀՀ դատախազությունը Գևորգ Կոստանյանին հանձնելու միջնորդություն է ներկայացրել ՌԴ դատախազություն    

27 հուն 2018 10:02

«Ժամանակ».Հենց նա է իրավապահներին ուղղորդել զբաղվել գեներալ-մայոր դարձած Վաչագան Ղազարյանով

«Ժամանակ».Հենց նա է իրավապահներին ուղղորդել զբաղվել  գեներալ-մայոր դարձած Վաչագան Ղազարյանով«Ժամանակ» թերթը գրում է. «Նախօրեին հանրությունը տեղեկացավ ԱԱԾ կողմից կատարված հերթական ձերբակալության մասին: Ապօրինի հարստացման և պետական պաշտոնյաների հայտարարագրերի մասին օրենսդրությունը խախտելու, կեղծ տվյալներ ներկայացնելու համար բերման ենթարկվեց նախկինում Սերժ Սարգսյանի վարորդապետ, այնուհետև թիկնազորի պետ հանրահայտ Վաչագան Ղազարյանը` Սերժի Վաչոն: «Ժամանակ»-ի տեղեկություններով` Սերժի Վաչոյի ձերբակալությունը պատահական չէ, դրա մեջ իր «ներդրումն» է ունեցել «Արդշինբանկի» վարչության նախկին նախագահ, «Ծառուկյան» դաշինքի քվոտայով փոխվարչապետ դարձած Մհեր Գրիգորյանը: Մեր աղբյուրի փոխանցմամբ` հենց նա է իրավապահներին ուղղորդել զբաղվել կարճ ժամանակում վարորդից գեներալ-մայոր դարձած Վաչագան Ղազարյանով: Մհեր Գրիգորյանը լավատեղյակ է, թե ինչ հսկայական կարողություն ունի Ղազարյանը, որի մի մասն էլ պահել է իր ղեկավարած բանկում»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր