Հնարավոր է՝ Տարոն Մարգարյանը մինչեւ արտահերթ խորհրդարանական ընտրություններ շարունակի պաշտոնավարել.Հովիկ Մուսայելյանը հրաժարվել է փոխարինել նրան

Մինչդեռ Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով Հովիկ Մուսայելյանը հրաժարվել է Երեւանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարը լինելու առաջարկից: Միաժամանակ շրջանառվում են քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի այլ անուններ, որոնք այս պահին չենք հրապարակում, դրանց հավաստիությունը չճշտված լինելու հանգամանքով պայմանավորված:
Այս ամենին զուգահեռ չի բացառվում, որ իրադարձությունների զարգացման այլ սցենար եւս լինի, ինչի արդյունքում Տարոն Մարգարյանը մինչեւ արտահերթ խորհրդարանական ընտրություններ շարունակի պաշտոնավարել: