Ճապոնիայում 16 րոպեի ընթացքում տեղի է ունեցել չորս երկրաշարժ          Տեսանյութ․Սուրբ Ծնունդը հոգեպես վերափոխվելու, մեր ուխտն առ Աստված նորոգելու գեղեցիկ առիթ է․ Ճրագալույցի Պատարագ՝ Մայր Տաճարում       Վեհափառ Հայրապետը կորոշի՝ ինչպես վարվել 10 եպիսկոպոսների հետ    

27 հուն 2018 13:45

Պետությունը կվճարի նաեւ 730 հազար դրամ աշխատավարձ ստացող դատավորների բնակարանի վարձը

Պետությունը կվճարի նաեւ 730 հազար դրամ աշխատավարձ ստացող դատավորների բնակարանի վարձըՊետությունը դատավորներին եւս բնակարանի վարձի փոխհատուցում կտա: Այս մասին ՀԺ-ն տեղեկանում է կառավարության վաղվա նիստի օրակարգից: Նախագծի համաձայն՝ իր բնակավայրից դուրս դատավոր նշանակված անձը Երեւանում կստանա 100 հազար ՀՀ դրամ, իսկ, իսկ այլ վայրերի դեպքում՝ 70 000 դրամ:
Այս նախագիծը զեկուցելու է արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: Հավանականությունը մեծ է, որ այն կարժանանա կառավարության հավանությանը: Ի դեպ, նշենք, որ «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ դատավորների միջին աշխատավարձը 730 հազար ՀՀ դրամն է: Նախագծի համաձայն՝ բնակվարձի գումարը փոխհատուցվում է Բարձրագույն դատական խորհրդին ուղղված դատավորի դիմումի հիման վրա: Որոշումը, եթե ընդունվի, ապա օրենքը կգործի 2019 թվականի հունվարի 1-ից:
Մինչ այս կառավարությունը նման մի որոշում էլ ընդունեց կառավարության անդամների բնակվարձի մասով: Երեւան գործուղված նախարարներին սահմանված կարգով կտրվի մինչեւ 100 հազար ՀՀ դրամ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր