2026 թվականին Արցախից տեղահանված ընտանիքներում ծնված երեխաները նույնպես կդառնան բնակծրագրի շահառու          Զինված ահաբեկիչները միացել են բողոքի ցույցերին, խաղաղ ցույցերը վերածելով անկարգությունների       Եթե Երևան քաղաքը վերածվի մի մեծ անտառի՝ օդի որակը միևնույն է չի լավանա    

20 մայիս 2020 16:28

Համավարակի հետևանքով աշխատանքը կորցրած անձանց զբաղվածությունն ապահովող գործատուին պետությունը կխրախուսի 250-300 հազար դրամով

ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվեց և ընդունվեց Կառավարության  ներկայացրած նախագիծը՝ «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու վերաբերյալ:


Ըստ նախագծի՝ փոխհատուցում է նախատեսվում այն գործատուներին, որոնք կորոնավիրուսի պայմաններում գործազուրկ դարձած քաղաքացուն կապահովեն աշխատանքով:



Հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանի խոսքով՝ գործազուրկ դարձած քաղաքացուն աշխատանքի ընդունած գործատուին պետությունը կփոխհատուցի 250-300 հազար դրամով:


«Սա խրախուսական միջոց է, որպեսզի աշխատանքը կորցրած մարդուն, որն այս ընթացքում է դարձել գործազուրկ, ընդունեն աշխատանքի: Այս փոփոխությունը կատարվել է Կառավարության այն որոշման մեջ, որտեղ կար նման կարգավորում՝ մրցունակ անձանց գործի ընդունելու հետ կապված, այնտեղ գումարը նախատեսված էր 50-250 հազար դրամ: Այս գումարը ևս ավելացվել է՝ 200-350  հազար դրամի չափով է նախատեսված»,- պարզաբանեց Նարեկ Զեյնալյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր