Լապշինի ու Ա. Սարգսյանի հանդիպման լուսանկարն ու գրառումը՝ ադրբեջանական հիստերիայի պատճառ

«Ընկեր հայեր, ես երկար ժամանակ չէի հասկանում, թե ինչու իմ ընկերներից շատերն ասում էին, թե Ադրբեջանին որպես թշնամի ունենալը համարժեք է վիրավորանքի: Ինչու՞ է վիրավորական, հիմա հասկանում եմ: Լինել այդքան կանխատեսելի, ոչ խելացի, ձանձրալի, թույլ՝ հենց թշնամու հատկանիշներ են, որից էլ ամաչում են իմ հայ ընկերները: Այո, նրանք կարող են անօգնական ծեր մարդու ականջները կտրել կամ 4 հոգով խցում խեղդել Լապշինին, բայց ոչ ավելի:
Ես հրապարակել էի լուսանկար ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ՝ արված Վաշինգտոնում ու ներքեւում գրառում էի թողել»,-գրել էր Լապշինն ու հավելել, որ լուսանկարին կից նշել է, թե Նավթաստանի հաղթանակած հետախուզությունը շուտով կգրոհի լուսանկարն ու կհնչեն մեղադրանքներ՝ դաշնակներից գումարներ վերցնելու մասին, անգամ ֆոտոշոփով ապացույցներ կնկարվեն: Այս ամենը Կապշինը գրել է կատակով, անգամ պատկերացում չունենալով, որ հենց այդ մասը Ադրբեջանը կհրապարակի իր բոլոր ԶԼՄ-ների հոդվածներում:
Ալ. Լապշինը նաեւ տեղադրել է հիշյալ հոդվածներից հղումներ՝ նշելով, որ հոդվածները գրողներին անգամ երեւակայությունը չի բավարարել՝ իր խոսքերը փոփոխելու համար ու հրապարակել են բառերը նույնությամբ:
Վերջում՝ Լապշինը նկատառում է արել. «Այս ամբողջ պատմության մեջ ինձ զարմացնում է միայն մեկ բան, որ նրանք կորցրել են միայն Ղարաբաղը, բայց ինչ-որ հրաշքով պահպանել են Դյանջան ու Բաքուն: Իրական հրաշք»:
Ի դեպ, աղմուկի պատճառ դարձած լուսանկարին կից գրառման մեջ Ալեքսանդր Լապշինը Արմեն Սարգսյանին անվանել է զարմանալիորեն բաց, անկեղծ, ուրախ ու առանց ավելորդությունների մարդ՝ իրական առաջին դեմքին բնորոշ հատկանիշներով: