18:03 - Եթե հավը ձու չի ածում, աքլորն էլ է մեղավոր         17:19 - Վանեցյանը դրսեւորեց մի որակ, որը խորթ էր Նիկոլ Փաշինյանին, նա ասաց շատ կարեւոր բան      16:47 - «Արցախը հայերինն է». ANCA-ն հրապարակել է ԿՀՎ գաղտնազերծված փաստաթղթերը Լեռնային Ղարաբաղի մասին    

29 հուն 2018 13:00

Սրտի ստենդավորման գներն իջեցվել են՝ մլն 80 հազար դրամի փոխարեն 750 հազար

Սրտի ստենդավորման գներն  իջեցվել են՝  մլն 80 հազար դրամի փոխարեն 750 հազարԱռողջապահության նախարարությունում եռակողմ փոխըմբռնման հուշագիր է կնքվել առողջապահության նախարարության, ստենտավորման պարագաների 10 մատակարարի և պետական պատվերի շրջանակներում ստենտավորման ծառայություններ մատուցող 11 բժշկական հաստատության միջև: Հուշագրով նպատակ է դրվում ապահովել պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով մատուցվող ստենտավորման ծառայությունների առավել մատչելի գներով և առավել որակյալ ապրանքներով մատուցումը:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այս առումով մի քանի շեշտադրում է արել գործակցությունից ունեցած նոր սպասելիքների առումով:
«Թե նախարարության ուսումնասիրությունները, թե քաղաքացիների արձագանքները հիմք են դարձել, որպեսզի մենք փոխենք պետպատվերի շրջանակներում սրտի անհետաձգելի վիրահատությունների չափորոշիչները: Սրտի կորոնար անոթների անհետաձգելի վիրահատությունները մինչ այժմ կատարվել են ոչ դեղապատ ստենտով, իսկ հիմա դրանք բոլոր դեպքերում կկատարվեն դեղապատ ստենտով՝ բացառությամբ դեղապատ ստենտի հակացուցումներ ունեցող դեպքերի»,-շեշտել է նախարարը:
Ծրագրով նախատեսվում է տարեկան իրականացնել 3625 վիրահատություն (ներառյալ զինծառայողների եւ սոցփաթեթի շահառուների վիրահատությունները): Ընդ որում՝ շահառուների փոփոխության դեպքում վիրահատությունների քանակը կարող է փոփոխվել: Իսկ միայն «Ստենտ ֆոր լայֆ» ծրագրի շրջանակներում ծրագրի մեկնարկից ի վեր՝ 2015 թվականից սկսած, անհետաձգելի դեպքերում տարեկան միջինում վիրահատվել է 1500 մարդ:
Նախարարը հանդիպման ժամանակ ստենդավորման ծառայություններ մատուցող բուժհաստատությունների ղեկավարներին կոչ է արել վերանայել նաև վճարովի ծառայությունների գները: «Ճիշտ է՝ դա ձեր իրավունքն է, բայց այդ դեպքում կշահենք բոլորս»,-շեշտել է Արսեն Թորոսյանը:

Առողջապահության նախարարության հետ համագործակցության արդյունքում որոշ գործընկեր բժշկական հաստատություններ արդեն իսկ վերանայել և իջեցրել են վճարովի հիմունքներով մատուցվող ստենդավորման ծառայությունների գները:
Նույն գործակցության արդյունքում հուլիսի 1-ից պետպատվերի շրջանակներում ստենդավորման ծառայությունները դեղապատ ստենդի կիրառմամբ կիրականացվեն 750 հազար դրամով՝ նախկին 1 մլն 80 հազար դրամի փոխարեն: Նախատեսվում է, որ ծրագրի շրջանակներում պետբյուջեի միջոցներից տարեկան խնայողությունը կկազմի ավելին քան 400 միլիոն դրամ: Խնայված միջոցները կուղղվեն ստենդավորման ծառայությունների և շահառուների ավելացմանը:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր