Երկար տարիների ատելության վերջ Է գալու.Հայերը պետք է փոխեն իրենց ազգային զինանշանը, որի վրա պատկերված է Արարատ լեռը, իրենք շատ լեռներ ունեն, ուզում են, թող դրանցից որևէ մեկն ընտրեն          Միակ խոչընդոտը ԼՂ-ն էր.Հիմա ՀՀ-ն այլևս չի պնդում, որ Ղարաբաղը որևէ առումով հիշատակվի       Թող զենք տան,մենք մեր հողը կպահենք.Պարզվում է՝ իրականում ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին, քան մեզ ցույց են տվել. կիրանցի    

29 հուն 2018 15:39

Տեսանյութ. Կարմիր գծերի տուգանքներն ակնհայտ ապօրինի են՝ սկսած արձանագրության կազմումից, վերջացրած սեփականատիրոջը տուգանելուց

Տեսանյութ. Կարմիր գծերի տուգանքներն ակնհայտ ապօրինի են՝ սկսած արձանագրության կազմումից, վերջացրած սեփականատիրոջը տուգանելուցՀայացք մամուլի ակումբում վարորդների իրավունքների պաշտպան-փաստաբան Արտակ Խաչատրյանը խոսեց հաշվառման քննական բաժանմունքների բարեփոխումների, տուգանքների ընթացակարգային խախտումների, խցանումների, կարմիր գծերի մասին:
Արտակ Խաչատրյանը տեղեկացրեց, որ ՀՔԲ-ների մասով վաղ առավոտյան այլևս հարկավոր չէ գնալ, հերթ կանգնել. «Երևանում և մարզերում նախկինում չափազանց շատ էին խնդիրները։ ՃՈ պաշտոնյաների հետ այդ հարցը կարգավորել ենք, մի քանի օր գործընթացին հետևել ենք, հիմա էլ հանրային վերահսկողություն ենք իրականացնում։ Հերթերը, վարորդականի տեսական և գործնական քննությունները վարորդների համար պարզեցվել են։ Այսինքն՝ եթե տիրապետում են վարելու հմտություններին, առանց մտավախության կարող են գնալ և քննություն հանձնել: Նաև հարկավոր չէ մեքենան թողնել ՀՔԲ-ի ճանապարհին, որովհետև դա բոլորի աշխատանքին խոչընդոտում է»։
Տեսանկարահանման տուգանքների մասով էլ նա նշեց, որ նախկինում այդ տուգանքների որոշումների նախագծերը կազմում էին Security Dream ընկերության աշխատակիցները, ուղարկում էին ՃՈ՝ հաստատման, և փաստացի երթևեկության կարգ ու կանոնն այդ ընկերությունն էր թելադրում. «Քայլեր ենք ձեռնարկել, որ այդ նախագիծ կազմելու հասկացությունը վերանա։ Մեծ քանակությամբ ակտերը, որ գալիս են ՃՈ, համոզմունք ունենք, որ այնտեղ չեն էլ հասցնում հսկել դրանց որակը, վստահության հիման վրա շարունակում են տուգանել։ Ամեն ինչ կանենք, որ այդ աշխատանքը տանի ՃՈ-ն, և հենց նա թելադրի խաղի կանոնները»։
Անդրադառնալով Կարմիր գծերին Արտակ Խաչատրյանը նշեց.«Կարմիր գծերի մասով մեր համերաշխությունն ենք հայտնում բոլոր հասարակական շարժումներին, որոնք դեմ են դրանց։ Կոչ ենք անում հուլիսի 1-ից չվճարել կարմիր գծերի համար, նաև բողոքարկել, եթե քաղաքապետարանը շարունակի նույն կերպ աշխատել: Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա պնդում ենք, որ կարմիր գծերը պետք է լինեն այն վայրերում, որտեղ քաղաքապետարանը առանձնացված հատվածներ կտրամադրի, դրանց վրա ծախս կանի, և բարոյական իրավունքն արդեն կունենա՝ այդ կայանատեղիների համար գանձումներ իրականացնել»,-ասաց նա՝ ընդգծելով, որ կարմիր գծերի տուգանքներն ակնհայտ ապօրինի են արվում՝ սկսած արձանագրության կազմումից, վերջացրած սեփականատիրոջը տուգանելուց, քանի որ օրենքով նախատեսված է, որ տուգանվում է հենց անմիջապես իրավախախտը՝ վարորդը, այլ ոչ թե մեքենայի սեփականատերը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր