Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

30 հուն 2018 16:40

Ադրբեջանը սպառնում է Հայաստանին

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Ադրբեջանի ՊՆ փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Քերեմ Վելիևը կրկին ակտիվացել է...Սույն զավեշտալի կերպարը,ով, Արցախյան պատերազմի ժամանակ մարտի դաշտում թողնելով իր ասկյարներին, ճողոպրել էր և դրա համար ստացել էր գեներալի կոչում,իր անմիջական ղեկավար Զաքիր հասանովի պես,հիմա էլ որոշել է իր պրիմիտիվ ուղեղով մեկնաբանել քաղաքական գործընթացները Հայաստանում և 2016 թ-ի ապրիլյան կարճատև պատերազմի հետևանքները... 
Ազերի դասալիք գեներալը նախ հայտարարել է,որ ապրիլյան կարճատև պատերազմի արդյունքում կոտրվել է հայկական բանակի ողնաշարը,մոռանալով նշել,որ այդ կարճատև պատերազմի ժամանակ ազերիական բանակը, կորցնելով 1000-ից ավել մարդ և մեծ քանակությամբ զինտեխնիկա, կարողացել է գրավել ընդամենը 800 հեկտար տարածք... Խայտառակ փաստերը թաքցնելու և սեփական հասարակությանը խաբելու նպատակով` Բաքվի քարոզչամեքենան հորինել էր պատմություններ,որ Թալիշ,Սեյսուլան և այլ բնակավայրեր ազատագրվել են թռնող ազերի ասկյարների կողմից՝անորակ ֆոտոշոփով նույնիսկ ճիվաղ Ռամիլին էին տեղադրել Ֆիզուլի քաղաքի մուտքին գտնվող ցուցանակի վրա...Ըստ Վելիևի` հայկական բանակի անհաջողություններն ապացուցող փաստն այն է,որ ապրիլյան պատերազմից հետո փոխվեց բանակի բարձրաստիճան հրամանատարական կազմը...Հետաքրքիր է,եթե հրամանատարական կազմ փոխելն ըստ Վելիևի ապացուցում է,որ բանակը պարտություն է կրել,ապա ինչպես կարելի է բացատրել այն փաստը,որ ադրբեջանական բանակը 1993-2013 թթ. ղեկավարել է Սաֆար Աբիևը, որի օրոք ադրբեջանական բանակը խայտառակ պարտություններ է կրել, և որը իրադրությունը ռազմաճակատում փրկելու համար` աղերսագրեր էր գրում ԼՂՀ բանակի հրամանատարին և խնդրում զինադադար հաստատել...Երևի Բաքվում մի շրջանը մյուսի հետևից հայերին հանձնած Աբիևին պարտված չեն համարել, որ մինչև 2013 թ. թույլ էին տալիս զբաղեցնել Ադրբեջանի պաշտպանության նախարարի պաշտոնը,ով 1995 թ-ից սկսած սեփական հասարակությանը տարեկան մի քանի անգամ խաբում էր,որ շատ շուտով հետ է վերադարձնելու կորցրած տարածքները.... Զարմանահրաշ տրամաբանություն ունի մարտի դաշտից փախած գեներալ Վելիևը,ում հարցազրույցից բացահատ երևում է նրա "աբիժնիկությունը" հայերից... 
Քերեմ Վելիևը ադրբեջանական բանակի հաճախակի դարձած զորավարժությունները բացատրել է նրանով,որ այդպիսով ասկյարները օկուպացված տարածքների ազատագրման նախապատրաստական աշխատանքներ են տանում...Այսինքն` Ադրբեջանի ՊՆ փոխնախարարը բացահայտ սպառնում է Հայաստանին և Արցախին... Վելիևի էքստազն այս առումով պայմանավորված է օրերս Բաքվում անցկացված ռազմական շքերթով...Բաքվում մոռանում են,որ այդ շքերթին ներկայացված զինտեխնիկայի 90 տոկոսը նրանք ունեցել են նաև 2016 թ-ին,սակայն կարճատև պատերազմի արդյունքները շատ "նվաստ" էին Ալիևի համար... 
Տեղի ունեցավ այն,ինչ կանխատեսում էին շատերը. Բաքվում այդ 800 հեկտարը գրավելը ներկայացվում է որպես մեծ հաղթանակ հայկական բանակի նկատմամբ,որի միջոցով Ալիևը փորձում է թոթափել հարազատ հասարակության մեջ կարծրացած այն վախը,որը կա հայկական բանակի նկատմամբ...Այս ամենի հետևանքներից մեկն է նաև Բաքվի այժմյան գերակտիվացումը... 
Մեզ մնում է հարմար առիթն օգտագործել և կրկին ազերիների մոտ ռեինկարնացնել վախը և սարսափը հայերի նկատմամբ,քանի որ միայն վախը կարող է ստիպել մեր բարբարոս,լկտի և եկվոր հարևաններին հեռու մնալ Հայաստանից...»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր