Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից          Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ       Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը    

30 հուն 2018 17:30

Ազգային-պետական խայտառակության դրվագ

Ազգային-պետական խայտառակության դրվագԶԼՄ-ներում տեղեկություններ են հայտնվել, որ գլխավոր դատախազությունում նախապատրաստվող նյութերի հիման վրա ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հերմինե Նաղդալյանը կարող է զրկվել պատգամավորական անձեռնմխելիությունից եւ կալանավորվել:
Հերմինե Նաղդալյանը հայտնվել է մի շարք կոռուպցիոն սկանդալներում, մասնավորապես Նորաշեն ընկերության գործով, երբ Նաղդալյանը եւ իր ամուսինը զբաղվել են վաշխառությամբ եւ տեր դարձել նորակառույց շենքի տասնյակ բնակարանների, դրանց սեփականատերերին թողնելով փողոցում:
Նրա ընկերությունները ահռելի գումարներ էին ստանում պետական բյուջեից:
Ապրիլյան պատերազմի ժամանակ նա հայտարարում էր, որ Ղարաբաղի տարածքները պետք է հանձնել տիրոջը՝ Ադրբեջանին: Նա իր որդուն «հանձնել» էր ռուսական ՖՍԲ-ին, իսկ ինքը գլխավորում էր Եվրոպայի խորհրդի ԽՎ հայկական պատվիրակությունը, այդ կառույցում հաճախ պաշտպանելով Ռուսաստանի շահերը եւ չկանխելով Սարսանգի ջրամբարի վերաբերյալ զեկույցի ընդունումը , որն էլ դարձավ ապրիլյան պատերազմի «նախերգանքը»:
Հերմինե Նաղդալյանը ՀՀԿ-ական իշխանության տիպիկ նմուշ է: Դա կոլաբորացիոնիստական-կլեպտոկրատ համակարգ է, որը հանուն անձնական շահի պատրաստ է գանձագողության ու պետական շահերը հանձնելուն: Զուր չէ, որ Հերմինե Նաղդալյանն այս համակարգում հասել է բարեկեցության ու պետական բարձրագույն պարգեւների:
ՀՀ ԱԺ կայքում թվարկված են նրա պետական պարգեւները. «Պարգեւատրվել է… «Մարտական գործողությունների մասնակից» կրծքանշանով (1997թ.), «Մարշալ Բաղրամյան» (2005 թ., ՊՆ), «Մխիթար Գոշ» (2011թ., ՀՀ) մեդալներով, Բարեկամության շքանշանով (2014թ., ՌԴ):
Այսինքն, Վազգեն Սարգսյանի ու Սերժ Սարգսյանի՝ պաշտպանության նախարար եղած ժամանակ նա պարգեւատրվել է պատերազմին մասնակցելու համար: Որտե՞ղ է մասնակցել, ի՞նչ ձեւով, կա՞ մեկը, ով կվկայի, որ նա մասնակցել է ռազմական գործողություններին:
Մխիթար Գոշ մեդալով պարգեւատրվում են պետական և հասարակական-քաղաքական գործունեության, ինչպես նաև դիվանագիտության, իրավագիտության ու քաղաքագիտության ասպարեզներում ունեցած նշանակալի ծառայությունների համար:
Իսկ վերջին՝ Ռուսաստանի մեդալի դեպքում իսկապես հարցեր չկան: Ռուսաստանյան այս պարգևը Հերմինե Նաղդալյանը արդար քրտինքով է վաստակել:
Այսպիսով, դատախազությունն ուսումնասիրելու շատ բան ունի, բացի տնտեսական բնույթի կոռուպցիոն սխեմաներից:
Աղբյուր՝ lragir.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր