Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ          Տեսանյութ.«Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են Իսակովի պողոտան, այստեղ են կարմիր բերետավորները       Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը    

02 հուլ 2018 10:19

Բանդան դուրս է եկել որսի. պահանջարկը մեծանում է.Ի՞նչ են տանում պաշտոնյաների տներից

Բանդան դուրս է եկել որսի. պահանջարկը մեծանում է.Ի՞նչ են տանում պաշտոնյաների տներիցԲյուրականում թալանել են Քննչական կոմիտեի նախկին ղեկավար Աղվան Հովսեփյանի ամառանոցը, որը գրանցված է որդու անունով: Ըստ տեղեկության, գողերը տարել են թանկարժեք իրեր:
Նախօրեին էլ ոստիկանությունն էր տեղեկություն տարածել Մանվել Գրիգորյանի հայրական տունը թալանելու մասին: Այն Մանվել Գրիգորյանի, որը կալանավորված է ԱԱԾ հայտնի բացահայտումներից հետո:

Արդյոք իրավապահների աշխույժ գործունեությանը զուգահեռ ծավալվում է նախկին եւ ներկա պաշտոնյաների առանձնատների կամ ամառանոցների աշխույժ թալանի գործընթաց:
Ի՞նչ են տանում պաշտոնյաների տներից, ու արդյոք կլինի երրորդի, չորրորդի տան թալան, ու այդպես շարունակ:
Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների առանձնատները ռիսկային իրավիճակում էին հայտնվել 2011 թվականին, երբ եղան մի շարք գողություններ: Տարածվեց տեղեկություն, որ գործում է հատուկ մասնագիտացած բանդա, այդ թվում ուժային կառույցների, իրավապահ կառույցների նախկին աշխատակիցների ներգրավմամբ:
2011 թվականի սեպտեմբերի 23-ի լուսադեմին ոստիկանությունը հայտարարեց բանդայի վնասազերծման մասին: Օպերացիան տեղի էր ունեցել Մյասնիկյան պողոտայում: Իհարկե բանդայի վնասազերծումը ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին չօգնեց պահպանել պաշտոնը: Բանդայի վերաբերյալ եղան իրարամերժ տեղեկություններ, թե դրանում ներգրավված են եղել նաեւ տարբեր պաշտոնյաների որդիներ: Այդ ամենը հերքվեց: Բանդայի գործով դատապարտվեցին մի քանի անձինք, թեեւ դարձյալ մամուլի տեղեկություններով, մի շարք անձինք այդպես էլ «մնացին գործից դուրս»:
Արդյոք տեւական դադարից հետո «դուրս մնացածները» վերստին անցել են գործի: Առավել եւս, որ եթե 2011 թվականին բանդան տագնապ էր առաջացրել իշխող համակարգում՝ հիմա արդեն նախկին համակարգում, ապա այժմ կարող է այսպես ասած պահանջարկ վայելել:
Բանն այն է, որ Հայաստանում ստեղծված նոր իրավիճակում սկսվել է պայքար կոռուպցիայի եւ ապօրինի հարստության դեմ, արդեն կա երկու հնչեղ գործ եւ դրանց կալիբրն այնպիսին է, որ անկասկած է՝ լինելու են նաեւ հաջորդները: Այս իրավիճակում, նախկին համակարգում հարստացածներից շատերը կանգնած են երկընտրանքի առաջ՝ հարստությունը կամ իրավապահները կբացահայտեն, կամ գողերը կտանեն:
Մեծ է հավանականությունը, որ շատ շատերը կնախընտրեն գողերի բաժին դարձնել հարստությունը, իրավապահների բաժին չդառնալու համար: Իրավապահների հետ հիմա երեւի թե շատ դժվար է պայմանավորվել:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր