Ռուբեն Վարդանյանի որդին Վենսի տարածաշրջան այցին ընդառաջ ԱՄՆ-ին կոչ է անում միջոցներ ձեռնարկել հայ գերիներին ազատելու համար          Միքայել Սրբազանը փաստաբանների միջոցով գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանին՝ իր իրավունքների խախտման փաստերով       Ինձ որևէ մեկը ուղիղ մեղադրանք չի առաջադրել, իսկ Նիկոլ Փաշինյանի ասածը հասկացել եմ այնպես, ինչպես որ ասել է    

02 հուլ 2018 11:53

Տիգրան Բալայանը՝ Բաքվին ամերիկյան արտադրության ռազմական ուղղաթիռներ մատակարարելու մասին

Տիգրան Բալայանը՝ Բաքվին ամերիկյան արտադրության ռազմական ուղղաթիռներ մատակարարելու մասինԲաքվին ամերիկյան արտադրության ռազմական ուղղաթիռներ մատակարարելու հարցով ՀՀ ԱԳՆ-ն սկսել է զբաղվել շատ ավելի վաղ, քան այդ մասին տեղեկատվությունը հայտնվել է հրապարակային դաշտում, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։

«Այն տեղեկատվությունը, որը որոշ անձանց կողմից պարբերաբար սոցիալական ցանցերում կամ լրատվական դաշտում թողարկվում է, այդքան էլ իրականությանը չի համապատասխանում։ Ուղղաթիռների հարցով մենք սկսել ենք զբաղվել շատ ավելի վաղ, քան դա հայտնվել է հրապարակային դաշտում։
 
Այս պահին մեր տրամադրության տակ եղած տեղեկատվության համաձայն՝ այդ ուղղաթիռներն ամերիկյան արտադրության չեն»,-ասաց ԱԳՆ մամուլի խոսնակը ավելացնելով, որ  այդ ուղղաթիռներն արտադրվում են մի քանի երկրում՝ ամերիկյան լիցենզիայով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր