Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք          Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս       Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ    

02 հուլ 2018 13:08

Ամենամտահոգիչն Արենի գյուղի մոտ ադրբեջանական նոր դիրքի գոյությունն է

Ամենամտահոգիչն Արենի գյուղի մոտ ադրբեջանական նոր դիրքի գոյությունն էԱրենին մոտ հակառակորդի նոր դիրքը հեռու է, հրաձգային զինատեսակներից խոցել չեն կարող, նշում է փորձագետը։
Sputnik. Հայ–ադրբեջանական սահմանի նախիջևանյան հատվածում վերջին 2 օրերին նկատվող ակտիվության մասին Sputnik Արմենիան զրուցել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի հետ։  Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՀՀ ՊՆ–ից հաղորդում են, որ ադրբեջանական ԶՈՒ–ն նախիջևանյան ուղղությամբ հունիսի 30–ին և հուլիսի 1–ին փորձել է դիրքային ամրապնդման ինժեներական աշխատանքներ իրականացնել, կրակոցներ են հնչել Զանգակատուն գյուղի ուղղությամբ։ Սրան ի պատասխան ՀՀ ԶՈՒ կրակ է բացել և թույլ չի տվել, որ ադրբեջանցիները կատարեն իրենց խնդիրը։

«Կոնկրետ այս միջադեպի մասին դատելը դժվար կլինի  առանց մանրամասներին տիրապետելու, բայց պարզ է, որ Նախիջևանի հատվածում Ադրբեջանի ակտիվացում կա։ Քանի որ հիմա միջդիրքային տարածությունը կտրուկ կրճատվել է, այսպիսի միջադեպերը հաճախակիացել են ինչի մասին հայկական կողմն անընդհատ զգուշացնում էր»,–ասում է Վրթանեսյանը և հավելում, որ սա նրանք երկար տարիների ընթացքում էին պատրաստվում անել` առաջ են տվել իրենց դիրքերն այն տարածքում, որ մինչև այս չէին վերահսկում, իրենց դիրքերը բավականին խորքում էին` ռելիեֆի պատճառով։ Ռելիեֆի հետ կապված շատ տեղերում նույնիսկ հայկական դիրքերն են մտած Նախիջևանի ինքնավարության տարածք, նաև տեղեր կան, որ ադրբեջանական դիրքն է ՀՀ պաշտոնական տարածքում։
«Մենք արբանյակային քարտեզներով ադրբեջանցիների առաջխաղացումն արձանագրել էինք, նաև այն տարածքը, որտեղից հայկական բնակավայրերը տեսանելի են դարձել հակառակորդի համար։ Ամենամտահոգիչը Արենի գյուղի մոտ ադրբեջանական նոր դիրքի գոյություն է, ավելի ճիշտ իրենք այդտեղ փորձում են հաստատվել, քանի որ իրենց համար բավականին անհարմար դիրք է դա, հայկական կողմն էլ չի թողնում։ Գյուղի մի մասն ու այգիները տեսանելի են նրանց, բայց բավականին հեռու են, այսինքն` հրաձգային զինատեսակներից թիրախային խոցել չեն կարող»,–նշում է մեր զրուցակիցը։
Անդրադառնալով հուլիսի 2–ից Ադրբեջանում սկսված զորավարժությունների թեմային` Կարեն Վրթանեսյանն ասաց, որ դա արտառոց չէ։ Բայց Ադրբեջանն ավանդաբար չի զգուշացնում, չնայած պարտավոր է դա անել։





Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր