Տեսանյութ.Երևան-Սևան մայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները՝ արգելելով մուտք գործել Երևան          Մենք ուզում ենք դուրս գալ ստի ու ներքին թշնամանքի հնգամյակից, նման շարժումը պետք է խրախուսի կամ առաջնորդի եկեղեցին ու հանրային դաշտը       Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ «Հրապարակ»    

02 հուլ 2018 15:30

Ասկերանում ավտոմեքենայի շրջվելու հետևանքով 2 մարդ տեղում մահացել է

Ասկերանում ավտոմեքենայի շրջվելու հետևանքով 2 մարդ տեղում մահացել էՀուլիսի 2-ին՝ ժամը 08:25-ին, Ասկերանի շրջանային ԱԻ բաժնից ահազանգ է ստացվել, որ Ասկերանի շրջանի Փառուխ համայնքի «Քարագլուխ» կոչվող տեղանքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան զոհեր և տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես տեղեկացնում է Արցախի Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը, ժամը 08:24-ին Ասկերանի ՀՓՄ-ից մեկ մարտական հաշվարկ մեկնել է դեպքի վայր և տեղ հասնելուց պարզել, որ ժամը 07:30-ի սահմաններում նշված տեղանքում Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքի բնակիչ Ա. Քարամյանը (ծնվ 1963թ.) իր վարած «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենայով դաշտում աշխատելիս շրջվել է:
Պատահարի հետևանքով Նորագյուղ համայնքի բնակիչներ Ս.Ղահրամանյանը (ծնվ 2001 թ.) և Մ. Բարսեղյանը (ծնվ 2003 թ.) ստացված մարմնական վնասվածքներից տեղում մահացել են:
ՃՏՊ-ի հետևանքով տուժածներ՝ վարորդ Ա. Քարամյանին և ուղևոր՝ նույն համայնքի բնակիչ Ա. Հարությունյանին (ծնվ 2003 թ.) փրկարարները տեղափոխել են քաղաք Ստեփանակերտ՝ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ և «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ:
Ըստ բժիշկներից ստացված տեղեկության` տուժածների վիճակը գնահատվում է բավարար:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր