Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում․ ճանապարհը միակողմանի փակվել է          Իսակովի պողոտայում բшխվել են «Porsche Cayenne»-ը, «BYD»-ն ու «Opel»-ը, կան վիրավnրներ       Մայր Աթոռը խստորեն դատապարտում է ՀՀ Սահմանադրության և օրենքների բացահայտ խախտումներով իշխանությունների հերթական միջամտությունը Եկեղեցու ներքին գործերին    

02 հուլ 2018 19:00

Մանվել Գրիգորյանն անձեռնմխելի էր համարվում

Հեղափոխության ընթացքում Հայաստանի փողոցներում կարելի էր տեսնել միայն հայկական եռագույնը տեսնել, քանի որ դա երկրի ներքին քաղաքական գործն էր: EUobserver առցանց թերթին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:
«Հազարավոր մարդիկ ցանկություն են հայտնել ապրել արդար հասարակությունում, նրանք չեն ասել, որ ցանկանում են աշխարհաքաղաքականություն բերել, ուզում են վերանայել հարաբերությունները Ռուսաստանի հետ»,- հայտարարել է Մնացականյանը:
Պատասխանելով լրագրողի հարցին՝ արդյո՞ք  միայն Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանն է խոշոր ֆիգուր՝ վերջին ձերբակալությունների ֆոնին բանտում հայտնվելու համար, Մնացականյանը պատասխանել է, որ «քաղաքական վենդետայի հարցը բացառվում է ցանկացած դեպքում», սակայն հավելել է, որ ոչ ոք օրենքից վեր չէ: «Նայե՛ք պարոն Գրիգորյանին. նա անձեռնմխելի էր համարում»,- ասել է ՀՀ արտգործնախարարը՝ անդրադառնալով ձերբակալված պատգամավոր Մանվել Գրիգորյանին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր