ԼՂ հայերը պետք է ապահով վերադառնալու հնարավորություն ունենան          Գյումրիից վերբեռնվել է վնասաբեր ֆայլ, որի հարձակման ենթադրյալ թիրախը Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազան է       Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. Բանակից հիվանդույթւններով ազատումների դեպքերի պրոգրեսիվ դինամիկա կա    

03 հուլ 2018 15:13

Ադրբեջանի բանակի զորավարժությանը մասնակցել են ամենաթարմ ձեռքբերումները՝ընդհուպ մինչև մարտական ավիացիան

Հուլիսի 2-ին Ադրբեջանի բանակի՝ 20 հազար անձնակազմի ներգրավմամբ մեկնարկած զորավարժությանն այսօր միացել է մարտական ավիացիան։ Երկրի զինված ուժերի ռազմական ինքնաթիռներն ու ուղղաթիռները վերախմբավորման թռիչքներ են իրականացրել ու տեղափոխվել են պահեստային ռազմական օդանավակայաններ։
Վերադասավորումներ են եղել նաև հակաօդային պաշտպանության ուժերի շրջանում։ Այս մասին տեղեկացրել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
Խոշոր զորավարժությանը մեծաթիվ անձնակազմից բացի, կիրառվելու է մեծ թվով զինտեխնիկա.
120 միավոր տանկ և այլ զրոհատեխնիկա,
200 միավոր հրթիռահրետանային միջոց, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, ականանետներ,
30 միավոր բանակային ու ճակատային ավիացիա, անօդաչու թռչող սարքեր։
Չնայած դրան՝ այս զորավարժությունը միջին տեղ է գրավում հարևան պետության վերջին տարիներին անցկացրած խոշոր զորավարժությունների թվում։
Ադրբեջանի բանակի՝ այսօր մեկնարկած զորավարժության ընթացքում, հիշեցնենք, խաղարկվելու են «պայմանական հակառակորդի» թիրախների ուղղությամբ կրակային հարվածներ հասցնելու և լայնամասշտաբ հարձակողական գործողություններ՝ «օկուպացված տարածքներն ազատելու» նպատակով։ Ադրբեջանի ՊՆ կայքում տեղադրված այս նկարագրությունից, լեռնային մասնատված տեղանքում զորավարժությունն անցկացնելու մտադրությունից պարզ է դառնում, որ զորավարժությունն ուղղված է հենց Հայաստանի դեմ (Ադրբեջանի դեպքում սա ապացուցման քիչ կարիք ունի)։
Զորավարժություններով ու այլ գործողություններով Ադրբեջանն այս շրջանում քողարկում է նաև իր ստորաբաժանումներն առաջնագիծ բերելու գործընթացը։ Ավելի վաղ ShantNews.am-ի հետ զրույցում Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը հայտնել էր, որ ապրիլից սկսած Ադրբեջանի խորքերից մի շարք խոշոր ստորաբաժանումներ են բերվել Արցախի սահմանամերձ շրջաններ և առ այսօր այդ ստորաբաժանումները հետ չեն քաշվել տեղակայման հիմնական վայրերը։
«Սրան պետք է գումարել նաև այս զորավարժությունները, նաև այն ահաբեկչական և հայատյաց քաղաքականությունն ու քայլերը, որ իրականացնում է պաշտոնական Բաքուն, ոչ միայն Արցախի հետ սահմանի գրեթե ողջ երկայնքով, այլև Նախիջևանի հատվածում՝ ՀՀ հետ սահմանամերձ այդ շրջաններում՝ դիմելով պրովոկացիաների և այլն»,– նշեց Բաբայանը՝ բնութագրելով Ադրբեջանի ներկա գործողությունները։
Ադրբեջանի կողմից հնարավոր ռազմական գործողությունների սանձազերծման վտանգը նվազեցնելու համար այս պահին Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները բերված են մարտական պատրաստության համապատասխան աստիճանի։
Զորավարժությունների մեկնարկային օրը՝ հուլիսի 2-ին, Ադրբեջանի ՊՆ հրապարակած տեսանյութերից հետևում է, որ զորավարժությանը մասնակցում են ադրբեջանական բանակի թարմ ձեռքբերումները՝ բելառուսական «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը և իսրայելական «Լորա» օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգերը։
Հրապարակված տեսանյութում երևում է նաև այլ սպառազինություն, մասնավորապես Ռուսաստանից վերջերս գնված ԲՏՌ-82 զրահափոխադրիչները, հարավաֆրիկյան արտադրության «Մատադոր» և «Մարադյոր» զրահապատ, տարբեր նշանակության մեքենաները, ինչպես նաև աջակցող տեխնիկան։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր