Պուտինն առանց ջանք խնայելու բանակցել է, որպեսզի դադարեցնի պատերազմը. ՀՀ ղեկավարությունը սկսում է արտահայտել այն մտքերը, որոնցով Փաշինյանը ստեղծել էր իր «Ելք» շարժումը          Ինչո՞ւ են Հայաստանի տարածքում արգելափակվել են Սոլովյովի հաղորդումները       Ավագ ուրբաթը Քրիստոսի չարչարանքների, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է    

03 հուլ 2018 17:40

Հերթը հասավ Գագիկ Ծառուկյանին

Քննչական կոմիտեն հաստատել է Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանի ձերբակալությունը: Նրան կասկածում են դիտավորությամբ մեկ ուրիշի առողջությանը ծանր վնաս պատճառելու մեջ:
Մամուլում արդեն տեղեկություններ կան, որ Բաբայանը ցուցմունք է տվել Գագիկ Ծառուկյանի դեմ, եւ նրան շուտով կարող ենք հարցաքննության կանչել:
Սաշիկ եւ Լեւոն Սարգսյանների հարցաքննությունից, Մանվել Գրիգորյանի ու Վաչագան Ղազարյանի ձերբակալությունից հետո Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունը շատ հավանական է:
Հայաստանի նոր կառավարությունն արդեն ցույց է տվել, որ երկրում այլեւս չկան անձեռնմխելիներ, առավել եւս, Գագիկ Ծառուկյանը:
Երկրում ակտիվ պատրաստվում են արտահերթ խորհրդարանական ընտրությունների, եւ այդ նախապատրաստության համատեքստում Գագիկ Ծառուկյանը չէր կարող անմասն մնալ բացահայտումներից: Նրա ձեռնարկություններում արդեն մի քանի անգամ ստուգումներ են անցկացվել: Տնտեսական վնասը կարելի է փոխհատուցել, իսկ քրեական հանցանքի, հատկապես ծանր վնասվածքներ հասցնելու մեղադրանքը հազիվ թե հնարավոր լինի «փոխհատուցել»:
Գագիկ Ծառուկյանի կուսակցությունն այս տարիներին գոյատեւել է նախկին իշխանությունների հետ գործարքներով: Այն ապահովում էր բնակչության սոցիալապես խոցելի շերտերի հնազանդությունը, որոնք դժգոհ էին ՀՀԿ-ից եւ իրենց ձայնը տալիս էին Ծառուկյանին: Այս տարիներին կուսակցությունն այդպես էլ գաղափարախոսություն չի ներկայացրել, սահմանափակվել է Ծառուկյանի «ամեն ինչ ժողովրդի համար», «իմ խոսքը գործ է» եւ այլ կարգախոսներով:
Գաղափարախոսության բացակայությունը փրկել է բարեգործությունը, բայց վերջերս Նիկոլ Փաշինյանը հստակ հասկացնել է տվել, որ բարեգործությունն այսուհետ չի օգտագործվելու որպես քաղաքական գործիք: Ավելին, Ծառուկյան դաշինքը ստիպված էր քվեարկել բարեգործության մասին օրենքի փոփոխությանը: Դաշինքի պատգամավորները սկզբում հայտարարում էին, որ դեմ են այս օրենքին, քանի որ չի համաձայնեցվել «գլխավոր բարեգործ» Ծառուկյանի հետ, բայց հետո կողմ քվեարկեցին՝ հայտարարելով, որ «կոնսենսուսի» են եկել:
Սակայն կառավարությունում ասել են, որ ոչ մի կոնսենսուս չի եղել: Եվ ահա ձերբակալել են Ծառուկյանի թիկնազորի պետին, ով, ինչպես ասում են, պատրաստ է ցուցմունք տալ նրա դեմ:
Աղբյուր՝ lragir.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր