Խոշոր ավտովթար Շենգավիթում, բախվել են «Toyota RAV4»-ն ու «Jeep Compass»-ը, կան վիրավnրներ          Վրաստանը խորհրդանշական գին է սահմանելԱդրբեջանից Հայաստան նավթամթերքի տեղափոխման համար       Վիճաբանություն և դանակահարություն Շիրակի մարզում՝ ավտոմեքենան արագ վարելու և կայանելու շուրջ    

03 հուլ 2018 20:10

Միքայել Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը

Միքայել Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը
Ինչպես ավելի վաղ գրել էինք.   ՀՀ Հատուկ քննչական ծառայությունից, 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 3-ին որոշում է կայացվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին:

Մ. Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ 03.07.2018թ.-ին միջնորդություն է ներկայացվել դատարան: Նույն օրը դատարանի կողմից միջնորդությունը բավարարվել է: Մ. Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր