Տարածքային փոփոխությունների հարցը կարող է լուծվել բացառապես հանրաքվեով          Տեսանյութ.Սահմանը արդեն զինվորը գծել է, ի՞նչ ենք հետ տալիս. ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերել մեր քթի տակ       Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում    

05 հուլ 2018 15:42

Դատարանները դեռ շատ աշխատանք պետք է տանեն, որ վստահության մակարդակը բարձրանա. Տեսանյութ

 Դատարանները դեռ շատ աշխատանք պետք է տանեն, որ վստահության մակարդակը բարձրանա. ՏեսանյութՀայացք մամուլի ակումբում Սահմանադրական Դատարանի դատավոր, Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում ՀՀ-ից ընտրված առաջին դատավոր(2003-2014) Ալվինա Գյուլումյանը խոսեց արդի  սահմանադրության արժեքների մասին:
Ալվինա Գյուլումյանի խոսքով՝ Սահմանադրությունը բավականին մանրակրկիտ սահմանել է մարդու իրավունքներն ու սահմանափակման հիմքերը. «Թե գործնականում որքանով է դա ապահովված, լրիվ այլ հարց է։ Սահմանադրությունը մարդու իրավունքների առումով բավականին երաշխավորող նորմեր է սահմանել, մնացածն իրավակիրառ պրակտիկայի և պետական մարմինների գործունեության խնդիր է: Ինչ-որ մի տեղ որոշակի խզում և անվստահություն պետական բոլոր ինստիտուտների նկատմամբ մեր հասարակությունում կա, այլապես թավշյա հեղափոխությունը չէր լինի, եթե նման անվստահություն չլիներ։ Դա պայմանավորված է, առաջին հերթին, ընտրական համակարգի նկատմամբ մեր ունեցած անվստահությամբ և այդտեղ տեղի ունեցած որոշակի խախտումներով»։ 
 
Ալվինա Գյուլումյանը նաև ասաց, որ դատական համակարգի նկատմամբ ևս անվստահություն կա. «Դատարանները դեռ շատ աշխատանք պետք է տանեն, որ վստահության մակարդակը բարձրանա։ Մյուս պետական ինստիտուտների նկատմամբ ևս անվստահություն կա։ Այսինքն՝ քաղաքացին երբ համոզված չէ, որ այդ իշխանությանն ինքն է ընտրել, չի կարողանում նրան հավատալ, դադարում է դա իրենը համարել»։
Նա նշեց, որ Հայաստանում սահմանադրական փոփոխություններն ավելի հաճախ են կատարվում, քան անհրաժեշտ է. «Այդ փոփոխությունների նպատակը ո՞րն է՝ ինձ համար դժվար է ասել։ Կարծես ավանդույթ է դարձել՝ ամեն տասնամյակը մեկ Սահմանադրություն փոփոխել»։
Ալվինա Գյուլումյանը կարծում է, որ Մարտի մեկի գործով գուցե առաջիկայում ՍԴ-ում դիմումի քննարկում լինի, սակայն քանի դեռ դա հաստատված չէ, այլ գնահատականներ հնչեցնել չի ցանկանում: «Հնարավոր է՝ այդպիսի վեճ լինի, չեմ բացառում, բայց հիմա գնահատականներ հնչեցնելը ճիշտ չէ»: 
Ինչ վերաբերում է քննարկումներին, թե վարկանիշային ընտրակարգը հակասահմանադրական է, Ալվինա Գյուլումյանը նշեց. «Սահմանադրական դատարանը քննության չի առել այդ հարցը: Կառավարության որոշելիքն է՝ դիմե՞լ ՍԴ, թե՞ ոչ: Բայց եթե հնարավոր է ԱԺ-ում համալիր փոփոխությունների հանգել, ինչո՞ւ դիմել ՍԴ»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր