Նախիջևանում մահացած ադրբեջանցի ևս 2 զինծառայողի անուն Ադրբեջանի ՊՆ-ն թաքցնում է
Հայտնի է դարձել Նախիջևանի Հունուտ գյուղի ուղղությամբ երեկ՝ հուլիսի 5-ին եղած ավտովթարի հետևանքով մահացած 3 զինծառայողի անուն։ Նշվում է նաև ևս մեկի մասին, սակայն մանրամասն տվյալներ չկան։ Այս մասին հայտնում է ադրբեջանական ընդդիմադիր Meydan.tv լրատվակայքի համակարգող Հեբիբ Աբդուլլաևը։Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 5-ին Նախիջևանի Հունուտ գյուղի ուղղությամբ դիրք բարձանալիս վթարի էր ենթարկվել զինվորական մեքենա, որի հետևանքով մահացել էր Շարուրի շրջանի Մախտա գյուղի բնակիչ Հասանով Նովրուզ Նաբի օղլուն (Həsənov Novruz Nəbi̇ oğlu)։
Աբդուլլաևը նշում է նաև, որ մահացած զինծառայողները հետախուզության սպաներ են եղել։
Ըստ նոր տվյալների մահացած ևս երկու զինծառայողներն են պայմանագրային Սեյիդով Ռամալ Միրսալամ օղլուն (Seyidov Ramal Mirsalam oğlu) և Օրխան Հյումբաթովը (Orxan Hümbətov):
Ադրբեջանցի օգտատերերը հայտնում են նաև վթարի հետևանքով մահացած 4-րդ կորստի մասին, սակայն մանրամասն տվյալներ դեռևս հայտնի չէ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից դեռևս չեն հայտնել զինծառայողների մահվան մասին։
Ադրբեջանական բանակի կորուստները 2018թ այժմ հաշվվում են 18, որից 8-ը՝ ոչ մարտական։ Կա նաև ավտովթարից զոհված 1 անհայտ կորուստ։
[Լրացում] Ադրբեջանցիները նշում են, որ մահացած 4-րդ զինծառայողը Թովուզի շրջանից էր, ավագ լեյտենանտ։ Անունը, սակայն, դեռ չեն հայտնում։
[Լրացում 2] 4-րդ կորստի մասին լուրերը հերքվում են։ Հայտնի դարձավ, որ «4-րդ կորուստը» իրականում Թովուզի Խաթընլը գյուղի բնակիչ ավագ լեյտենանտ Օրխան Հյումբաթով Բայրամ օղլուն է (Hümbətov Orxan Bayram oğlu), որի անունը մեզ արդեն հայտնի էր։