Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա          Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում       Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում․ կան տուժածներ    

07 հուլ 2018 12:31

20 և ավելի դիմակավորված, զինված անձինք, ներկայանալով որպես ԱԱԾ աշխատողներ, մտել են Գրիգորյանի հարազատներից մեկին պատկանող տարածք

20 և ավելի դիմակավորված, զինված անձինք, ներկայանալով որպես  ԱԱԾ աշխատողներ, մտել են Գրիգորյանի հարազատներից մեկին պատկանող տարածք«Իրավունքի» հավաստի տեղեկություններով, այսօր գիշերը ժամը երկուսից-երեքը ընկած ժամանակահատվածում մոտ քսան եւ ավել դիմակավորված, զինված անձինք մտել են  Մանվել Գրիգորյանի հարազատներից մեկին պատկանող սարի վրա գնտվող տարածք, որտեղ եղել է հազարից ավել ոչխարների հոտ։ Դիմակավորված անձինք զենքի սպառնալիքով, ընդհուպ կրակ բացելով, բարձել են ոչխարների մեծ մասը եւ տարել աննհայտ ուղղությամբ։ Հաշվեհարդար են տեսել հարազատի ընտանիքի անդամների, որոնց մեջ կային երեխաներ, կանայք եւ չոբաններ։ Դեպքի հետ կապված գիշերը հաղորդում է տրվել ոստիկանություն։ Գրիգորյանների հարազատները ահուսարսափի մեջ են։ Ի դեպ դիմակավորված անձինք ներկայացել են որպես  ԱԱԾ աշխատողներ, բայց հարազատները ենթադրում են, որ դա շարքային ռազբոյ էր։
Հարազատները ակնկալում են, որ պետություն օպերատիվ կերպով կպարզի իրողոթյունը եւ թույլ չի տա այլեւս Գրիգորյանների հարազատների հանդեպ նման դրսեւորումներ։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր