Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման          Տեսանյութ.Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթեցնել իրեն. տղամարդուն ձերբակալել են       Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը    

13 հուլ 2018 13:54

Պետք չէ տնտեսավարողներին տանել դատել,որովհետև կորցնում ենք պոտենցիալ հարկ վճարողին.. ՊԵԿ նախագահն անուններ տվեց

Պետք չէ տնտեսավարողներին տանել դատել,որովհետև կորցնում ենք պոտենցիալ հարկ վճարողին.. ՊԵԿ նախագահն անուններ տվեցՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն այսօր հրավիրած ասուլիսում ասաց, որ ստուգումներ են իրականացվում նաև հայտնի անձանց գազալցակայաններում: Նա նշեց, որ իրենց ցուցակից միայն մեկ ընկերություն կապ ունի Գազպրոմ Արմենիայի հետ: Մնացածը տարբեր անձանց պատկանող գազալցակայններ են: Այդ թվում են՝ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանին, ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանին, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող գազալցակայանները:
«Օրինակ՝ Մհեր Սեդրակյանին պատկանող գազալցկայանում կատարվող չափագրումը, եթե չեմ սխալվում, 15 մլն դրամի մասին է խոսքը, ամենաքիչն է»,- ասաց նա:

Հարցին, թե ի՞նչ պատասխանատվություն է հասնում խախտում կատարած անձանց, Անանյանը պատասխանեց, որ բոլոր այս կազմակերպությունների նկատմամբ քրեական գործ է հարուցված:
"Եվ քրեական գործի շրջանակներում, եթե պետությանը պատճառված վնասը հաշվարկվում ու վերականգնվում է, քրեական գործը կարճվում է: Միջազգային պրակտիկայում ընդունված է, որ տնտեսական հանցագործությունների ապաքրեականացման պահանջ կա հանրության մոտ: Կարծում եմ՝ պետք չէ տնտեսավարողներին տանել դատել ու արգելել նրան տնտեսական գործունեությամբ զբաղվել, որովհետև դրա արդյունքում մենք կորցնում ենք պոտենցիալ հարկ վճարողին”,- ասաց նա:
Ըստ Անանյանի՝ պետք է աշխատանքներ տանել, որ հարկ վճարողը փոխի իր վարքագիծը և գա օրինական դաշտ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր