Մոսկվան սպասում է Նիկոլ Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում          ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին       Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն    

13 հուլ 2018 15:56

Յուրաքանչյուր զորակոչի ընթացքում ուսումնասիրվելու են նախկինում տրված բոլոր տարկետումները

Յուրաքանչյուր զորակոչի ընթացքում ուսումնասիրվելու են նախկինում տրված բոլոր տարկետումներըՀայացք մամուլի ակումբում ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի համակարգող Գեղամ Հարությունյանը խոսեց զինվորական ծառայության վերաբերյալ նոր կարգերի կիրառման, զորակոչի գործընթացի մասին:
Գեղամ Հարությունյանը ներկայացրեց այն հիվանդությունների ցանկը, որոնց դեպքում նախկինում զորակոչիկները չէին զորակոչվում, իսկ հիմա զորակոչվում են. «Ծառայության հատուկ կարգ է սահմանվել այս հիվանդություններով զորակոչվողների համար՝ գիշերամիզություն, թերսնուցում՝ հիմա 43 կգ-ից ցածր քաշ ունեցողները զորակոչվում են՝ 150 սմ հասակ ունենալու պարագայում։ Գերքաշի դեպքում ինդեքսը հետևյալն է՝ զանգվածը բաժանվում է հասակի քառակուսու վրա, և ստացվում է ֆիզիկական զարգացման ինդեքսը. 176 սմ հասակ և 130 կգ քաշ ունեցողը զորակոչվում է։ Եվ կա այսպիսի մի հիվանդություն՝ հիպերբիլիռուբինեմիա, այստեղ նույնպես շեմի բարձրացում է տեղի ունեցել. Եթե նախկինում արյան մեջ սահմանային ցուցանիշը համարվում էր բիլիռուբինի պարունակությունը 25 միկրոմոլ մոլեկուլ՝ մեկ լիտր արյան մեջ, այժմ դա բարձրացվել է 40-ի»,- պարզաբանեց նա։
 
Հարությունյանն ասաց, որ ինքն էլ է որոշակի վերապահումներով մոտենում այս փոփոխություններին. «Լինելու է ծառայություն՝ հեշտացված օրակարգով, և իրականացվելու է 6 զորամասում։ Ծառայության ընթացքում 6 ամիսը մեկ տեղի է ունենալու փորձաքննություն, որտեղ ռազմաբժշկական հանձնաժողովը պետք է որոշի՝ պիտանի՞ են, թե՞ ոչ»։
Գեղամ Հարությունյանը նաև ասաց, որ ուսումնասիրվելու են նախկինում տրված բոլոր տարկետումները. «Խոսքը բոլոր տարկետումների մասին է՝ անկախ նրանից`պաշտոնյայի զավակ է, պաշտոնյայի զավակ չէ, աչքի ընկնող բիզնեսմենի տղա է, թե ոչ», - ասաց Գեղամ Հարությունյանը:
Նա հույս հայտնեց, որ ուսումնասիրությունների արդյունքները տեսանելի կլինեն հանրության համար։
Գեղամ Հարությունյանը խոսեց նաև ընթացող զորակոչին ու դրա ընթացքում արձանագրված խնդիրներին։ «Նախարարությունն ամառային զորակոչի ընթացքում զորակոչիկներից ու նրանց ծնողներից 80 դիմում-բողոք է ստացել, որից 70-ը` առողջական խնդիրների ու բժշկական եզրակացությունների վերաբերյալ», - ասաց նա:
Այս ոլորտում, նրա խոսքով, հիմնական խնդիրն առողջության պահպանման առաջնային օղակներում է, որտեղ հետազոտությունների պատշաճ մակարդակի բացակայության պատճառով խնդիրներ են առաջանում արդեն հետագա հետազոտությունների ընթացքում։ «Լինում են դեպքեր, երբ զորակոչիկը միայն հավաքակայանում է տեղեկանում, որ առողջական այս կամ այն խնդիրն ունի»,- ասաց Հարությունյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր