Թբիլիսիում իր տան մոտ դաժան կերպով սպանել են 22-ամյա հայ երիտասարդին.տեսանյութ

Միայն հայտնի է, որ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։Թբիլիսիի իր տան մոտ դաժան կերպով սպանվել է 22-ամյա Գևորգ Սարգսյանը: Այս մասին հայտնում է rustavi 2 հեռուստաընկերությունը։
Սպանությունը կարավել է 15 հոգուց բաղկացած խմբի կողմից․ երիտասարդը դանակի 22 հարված է ստացել և մահացել հիվանդանոցի ճանապարհին։
Գևորգ Սարգսյանի ընտանիքի անդամները չեն բացառում, որ հարձակումը կարող է կապված լինել մի քանի ամիս առաջ տեղի ունեցած ընդհարման հետ։
Տեսախցիկներն արձանագրել են, թե ինչպես են երկու մեքենայով մի խումբ մարդիկ մոտենում Գևորգ Սարգսյանի տան մոտ և սպասում նրան։
Դեպքի առիթով դեռևս ձերբակալվածներ չկան։