Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել մայիսի 18-ի համար          Թրամփի վարչակազմը մեղմացրել է պատժամիջոցները, որոնք կիրառվել էին Թուրքիայի դեմ       Վանաձոր քաղաքի շենքերից մեկի էլեկտրական հաշվիչների վահանակում հրդեհ է բռնկվել    

16 հուլ 2018 15:43

Այսօրվանից բոլոր ցանկացողները կարող են ստանալ նույնականացման քարտեր (ID). Խնդիրը արդեն լուծված է. Մնացական Բիչախչյան

Այսօրվանից բոլոր ցանկացողները կարող են ստանալ նույնականացման քարտեր (ID). Խնդիրը արդեն լուծված է. Մնացական ԲիչախչյանՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը Hayacq.com-ի հետ զրույցում, նշեց, որ այսօրվանից բոլոր ցանկացողները կարող են դիմել ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության տարածքային կենտրոններ և ստանալ նույնականացման քարտեր (ID): Արդեն սպասված խմբաքանակը Հայաստանում է: 
 
Հիշեցնենք, որ մի քանի ամիս շարունակ, ՀՀ քաղաքացիները նույնականացման քարտեր(ID) չէին կարողանում ձեռք բերել, ինչը քաղաքացիների մոտ դժգոհության ալիք էր բարձրացրել, իսկ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունից էլ նշում էին, որ խնդիրը տպագրության հետ է կապված:
Նույնականացման քարտեր տրամադրվում էին բացառապես խիստ անհրաժեշտության՝ հատկապես, ՊԵԿ էլեկտրոնային հաշվետվություններ ներկայացնելու համար:
 
Արդեն խնդիրը լուծված է և այսօրվանից բոլոր քաղաքացիները  կկարողանան ձեռք բերել նույնականացման քարտեր (ID):

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր