Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն կներկայացվի          ՌԴ-ն կոմպրոմիսի չի գնում, պահանջը մեկն է. «Հրապարակ»       Հուլիսի 9-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

16 հուլ 2018 18:40

Ռազմական մարզական օդանավ է կործանվել

Երկուշաբթի Ռումինիայի Բաեկու մարզում վթարի է ենթարկվել ռումինական IAR-99 oim ռազմական օդանավը, հայտնում է Antena 3 հեռուստաալիքը:
Երկրի ազգային պաշտպանության նախարար Միխայ Ֆիֆորի խոսքով՝  երկու օդաչուներին հաջողվել է կատապուլտվել, ընթանում են նրանց որոնումները: Մարզական թռիչքի ժամանակ օդանավն ընկել է ՌՕՈՒ 96 բազայից ոչ հեռու, հայտնել է նա:
IAR 99 oim ռազմական օդանավն արտադրվում է Կրայովայի ավիագործարանում եւ ռումինացի ռազմական օդաչուների կողմից օգտագործվում է մարզումների համար: Ներկայումս Ռումինիայի սպառազինության մեջ կա 21 այդպիսի օդանավ: Հրամանատարության ծրագրերի համաձայն՝  IAR 99-ը կարդիականացվի, որպեսզի օգտագործվի F-16 օդանավերի օդաչուների մարզումների համար:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր