Ձյուն, մառախուղ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-9 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Փետրվարի 11-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Եթե ես 1 դրամով վարչապետ աշխատեմ, հարցնեք՝ այս կոստյումը որտեղից, ի՞նչ եմ պատասխանելու    

17 հուլ 2018 12:39

Դավիթ Տոնոյանի որդին մասնակցեց վիճակահանությանը. նա ծառայությունը կանցկացնի Արցախում

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի որդին՝ Էդգար Տոնոյանն իր ծառայությունը կանցկացնի Արցախի Հանրապետությունում: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Էդգար Տոնոյանը Կենտրոնական զինվորական հավաքակայանում, օրենքով սահմանված կարգով, մասնակցել է վիճակահանությանը, որի արդյունքում հայրենիքի առջև պարտքը տալու է Արցախում:

Օրեր առաջ բանակ զորակոչվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, ով կամավոր ցանկություն էր հայտնել ծառայել Արցախում։

Նիկոլ Փաշինյանը կոչ է արել Հայաստանից դուրս գտնվող զորակոչային տարիքի բոլոր հայերին վերադառնալ հայրենիք ու ծառայել բանակում: Հունիսի 1-ից մինչև հուլիսի 10-ը ներառյալ՝ Հայաստանի Հանրապետություն է վերադարձել շուրջ 100 ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու մեղադրանքով հետախուզվող անձ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր