ԵԿՄ Վանաձորի խորհուրդը իշխանությունից պահանջում է դուրս բերել ՀՀ տարածքում տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ-ն          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ապրիլի 25-ին, 24 ժամ կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

17 հուլ 2018 13:37

Կալանավորները մտել են նորաստեղծ ընտանիքներ և գումարներ պահանջել` սպառնալով խայտառակել նրանց

Կալանավորները մտել են նորաստեղծ ընտանիքներ և գումարներ պահանջել` սպառնալով խայտառակել նրանցArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել Հրազդան ՔԿՀ-ի կողմից մեկ ընանիքին սպառնալու դեպքի մասին, մասնավորապես. Արտակ Մաքսիմի Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելու ընթացքում 2014 թ. հունվար ամսին, քրեակատարողական հիմնարկից համացանցային «Օդնոկլասնիկի.ռու» սոցիալական կայքի միջոցով ծանոթանալով Երևան քաղաքի բնակչուհի Հերմինե Ալբերտի Ադամյանի հետ, հեռախոսազրույցների միջոցով շփման ընթացքում, շորթում կատարելու դիտավորությամբ, վերջինիս ամուսնուն իրենց ծանոթության և շփման մասին տեղեկացնելու և ընտանիքը քայքայելու սպառնալիքով 2014 թ. հունվարից մինչև 2016 թ. փետրվար ամիսն ընկած ժամանակահատվածում, շարունակաբար միասնական դիտավորությամբ պահանջել և կնոջ Քրիստինե Անտոնյանի, ինչպես նաև քննությամբ չպարզված այլ անձանց միջոցով Հ. Ադամյանից ստացել է ընդհանուր առանձնապես խոշոր չափերի 770.000/յոթ հարյուր յոթանասուն հազար/ ՀՀ դրամ, 1.844.636 /մեկ միլիոն ութ հարյուր քառասունչորս հազար վեց հարյուր երեսունվեց/ ՀՀ դրամին համարժեք 3.400 Եվրո, ինչպես նաև 3.300.972/երեք միլիոն երեք հարյուր հազար իննը հարյուր յոթանասուներկու/ ՀՀ դրամին համարժեք 6.800 ԱՄՆ դոլար գումար:
 
 
Բացի այդ, Արտակ Մաքսիմի Աբրահամյանը, ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելու ընթացքում 2015 թ. հունիս ամսին, քրեակատարողական հիմնարկից համացանցային «Օդնոկլասնիկի.ռու» սոցիալական կայքի միջոցով ծանոթանալով Երևան քաղաքում բնակվող Արևիկ Գրիգորի Հարությունյանի հետ, հիշյալ կայքի, ինչպես նաև հեռախոսազրույցների միջոցով շփման ընթացքում տեղեկանալով Ա. Հարությունյանի և վերջինիս նախկին ընկերոջ միջև եղած ինտիմ կապի մասին, շորթում կատարելու դիտավորությամբ, Ա. Հարությունյանի ծնողներին և հարևաններին նրա ու ընկերոջ ինտիմ կապի մասին հայտնելու սպառնալիքով, 2015 թ. հունիսից մինչև 2015 թ. նոյեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում, շարունակաբար միասնական դիտավորությամբ պահանջել և Հերմինե Ադամյանի, ինչպես նաև քննությամբ չպարզված անձանց միջոցով ստացել է ընդհանուր խոշոր չափերի 650.000/ վեց հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ և 1.864.713 / մեկ միլիոն ութ հարյուր վաթսունչորս հազար յոթ հարյուր տասներեք ՀՀ դրամին համարժեք 3.700 ԱՄՆ դոլար գումար:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր