Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է          Տեսանյութ.««Ուժեղ Հայաստանը» զորեղ Զորականում է       Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով    

17 հուլ 2018 16:15

«Օրենքով գողը» թաքնվել է ամառանոցի տիրոջ «դիմակի» տակ

Վրացական «օրենքով գող» 54-ամյա Գեորգի Գոգոլաձեն՝ քրեական շրջանակներում հայտնի որպես Գոգա Ռուսթավսկի, ձերբակալվել է ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության եւ ՆԳՆ քրեական հետախուզման գլխավոր վարչության աշխատակիցների կողմից Մերձմոսկվայում, հայտնում է «Փրայմ Քրայմը»։
Նշվում է, որ Գոգա Ռուսթավսկին 2016 թվականից Ռուսաստանի տարածքում է գտնվել փոփոխված անձնագրային տվյալներով:
Գոգոլաձեի տան խուզարկության արդյունքում հայտնաբերվել է 2 աբխազական անձնագիր եւ Սուխաշվիլի անվամբ վարորդական վկայական, որը Գոգոլաձեի խոսքով, ինքը գնել է Աբխազիայում, ապա ներկայացրել է աբխազա-ռուսական սահմանին։  Գոգոլաջեն տեղափոխվել է Սոչի, որտեղ նրա դեմ պետական սահմանը անօրինական կերպով հատելու փաստով քրեական գործ է հարուցվել։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր