Այսօր Քրիստոսի 12 առաքյալների և Ս․ Պողոս 13-րդ առաքյալի հիշատակության օրն է          Մի օր Փաշինյանը հայտարարելու է, թե սխալ է գործել՝ Պրահայի հանդիպման ընթացքում Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելով       ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին հարցմանը    

18 հուլ 2018 10:18

«Ժամանակ».Դրսից հրահանգում են վերադառնալ հայրենիք.մեր համերկրացիները խուճապի են մատնվել

«Ժամանակ».Դրսից հրահանգում են վերադառնալ հայրենիք.մեր համերկրացիները խուճապի են մատնվել«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով` արտերկրի մեր համերկրացիները թավշյա հեղափոխությունից հետո հայտնվել են թայմ աութում: Հատկապես ծանր է նրանց վիճակը, ովքեր երկիրը լքել են քաղաքական հալածանքների պատճառաբանությամբ:

Դիվանագիտական կառույցներին մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ` եվրոպական երկրների և ԱՄՆ իշխանությունները, որտեղ ապաստանել են ՀՀ քաղաքացիները, վերջիններիս ներքին կարգով հրահանգում են վերադառնալ հայրենիք` հասկացնելով, որ Հայաստանում իշխանափոխություն է կատարվել, և այլևս չկա այն իշխանությունը, որին իրենք ընդդիմացել են:
Մեր տեղեկություններով` այդ հանգամանքը խուճապի է մատնել հսկայական ծախսեր կատարած, տունուտեղ վաճառած ու փաստաբաններին բավական մեծ գումարներ վճարած մարդկանց: Նրանք ամեն պահի սպասում են իրենց վերադարձի հրահանգին»:
 
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր