ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին          Երկար տարիների ատելության վերջ Է գալու.Հայերը պետք է փոխեն իրենց ազգային զինանշանը, որի վրա պատկերված է Արարատ լեռը, իրենք շատ լեռներ ունեն, ուզում են, թող դրանցից որևէ մեկն ընտրեն       Միակ խոչընդոտը ԼՂ-ն էր.Հիմա ՀՀ-ն այլևս չի պնդում, որ Ղարաբաղը որևէ առումով հիշատակվի    

18 հուլ 2018 11:59

ՀՀԿ նախկին պագամավորը սեքս սկանդալի մասին որոշեց խոսել

ՀՀԿ նախկին պագամավորը սեքս սկանդալի մասին որոշեց խոսելՍոցիալական ապահովության պետական ծառայություն նախկին պետ, ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանը, որի անունը կապվում էր հայտնի սեքս-սկանդալի հետ, առաջին անգամ խոսել է:
Երեք տարի առաջ Սահակյանը «ՀԺ»-ի հետ զրույցում հերքել էր իր առնչությունը սկանդալային սույն պատմությանը՝ նշելով, որ տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում:

Եթե նախկինում հերքվում էր, ապա հիմա հաստատված փաստ է նրա մասնակցությունն այս գործին՝ նա սույն գործով տուժողի կարգավիճակ ունի: Այդ օրերին մամուլում հրապարակումներ էին եղել, թե Հովհաննես Սահակյանը սկայպով շփվել է 14-ամյա ռուս աղջկա հետ:
Այս սկանդալից երեք տարի է անցել, սակայն ՀՀ Ազգային անվտանգությունն այս գործը օրեր առաջ է ուղարկել դատարան: Գործով որպես մեղադրյալ է անցնում ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանն ու իր գործընկեր Հայկ Սարգսյանը: Նրանք նախաքննության սկզբում կալանավորվեցին, ապա մեկ տարի անց ազատ արձակվեցին. այժմ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Ըստ մեղադրական եզրակացության համառոտ բովանդակության՝ Տիգրան Առաքելյանը Հովհաննես Սահակյանից շորթմամբ առանձնապես խոշոր չափերով գումար ստանալու նպատակով Հայկ Սարգսյանի եւ քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ 2015թ. հունիս-հուլիսին համացանցային կապի միջոցների օգտագործմամբ, առանց Հովհաննես Սահակյանի համաձայնության, ապօրինաբար հավաքել եւ պահել են վերջինիս վերաբերյալ` անձնական գաղտնիք համարվող արատավորող տեղեկություններ: Այնուհետեւ այդ տեղեկությունները հրապարակելու սպառնալիքով Հովհաննես Սահակյանից պահանջել են իրենց տալ 100 հազար դոլար, որի չափը, հետագայում սակարկվել է, սակայն Հովհաննես Սահակյանը պահանջված գումարը չի տվել:
Հովհաննես Սահակյանը երեկ համաձայանեց պատասխանել սույն գործի հետ կապված մեր մի քանի հարցերին:
— Պարոն Սահակյան, դուք նախաքննության ընթացքը ինչպե՞ս եք գնահատում, ըստ ձեզ ինչո՞ւ այդ պրոցեսը երեք տարի ձգձգվեց, նոր գործն ուղարկվեց դատարան:
— Գործողություններ իրականացրել են, որեւէ արտառոց բան չկա, նորմալ եմ գնահատոմ:
— Դուք կանչվե՞լ եք հարցաքննության, ձեր մասնակցությամբ ի՞նչ քննչական գործողություններ են իրականացվել:
— Երեք տարի առաջ, իհարկե, եղել, եղել են երեւի այլ գործողություններ, ես չեմ կարող ասել:

— Քանի որ դուք միշտ հերքել եք ձեր մասնակցությունն այս գործին, խուսափել խոսել այս թեմայով, կասե՞ք իրականում ինչպես է եղել պատմությունը:
— Ոչ թե խուսափում եմ, այլ կարելի է ասել՝ մոռացել էի եւ մոռացել ենք: Որեւէ արտառոց բան չկա, այն ժամանակ ինչ ասել եմ, նույնը ուժի մեջ է մնում: Մամուլի որոշ հրապարակումներ, որոնք այն ժամանակ ֆանտաստիկայի ժանրից էին, իրականության հետ որեւէ կապ չուներ: Հիմա այդ մարդիկ (նկատի ունի Առաքելյանին եւ Սարգսյանին,-հեղ.) որոշել էին որոշակի քայլեր կատարել, որի համար իրենք մեկ տարի 5 ամիս կալանավորված են եղել. 3 տարի անցել է եւ ես մոռացել եմ, չեմ կարեւորում այդքան:
— Ֆանտաստիկայի ժանրից նկատի ունեք այն, որ ըստ մամուլի տեղեկությունների՝ դուք 14-ամյա ռուս աղջկա հե՞տ եք սկայպով խոսել:
— Այո, իհարկե:
-Այսինքն՝ նման բան տեղի չի՞ ունեցել:
— Իհարկե, չի ունեցել եւ չի էլ կարող ունենալ:
— Իսկ ի՞նչ է իրականում տեղի ունեցել կարո՞ղ եք ասել:
— Իհարկե, չեմ կարող ասել:
— Դուք տեղյա՞կ եք, թե այդ տեսագրությունները կամ այլ ապացուցներ ի՞նչ միջոցներով են հայտնվել իրենց ձեռքում:
— Սահմանափակվենք հա, ես ասացի այն, ինչ կար: Հիմա դատարանում է գործը, դատարանը կորոշի հետագա ընթացքը: Երեք տարի առաջ է եղել եւ իմ անցյալում է ու հիշողությունների մեջ, չէի էլ հիշում եւ չեմ էլ հիշում: Նույնիսկ իրենց հետ կապված էլ ինձ համար անցած է, մեկ տարին բավարար է, որպեսզի հետագայում նման որեւէ արարք չկատարեն, ինձ համար դա բավարար է:
-Այսինքն՝ չեք պահանջելու որպեսզի նրանք պատասխանատվության ենթարկվե՞ն
— Իհարկե, որովհետեւ նոր իրողություն է, թող իրենք էլ իրենց կյանքը ճիշտ կազմակերպեն եւ հետագայում նման որեւէ բան չանեն:
— Դուք մասնակցելո՞ւ եք դատական նիստերին:
— Դեռ ոչ:
Սույն գործով մեղադրյալ, ակտիվիստ Տիգրան Առաքելյանը, որը ի սկզբանե չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը, երեկ մեր զրույցում ասաց, որ նախաքննության ընթացքը շատ նորմալ է գնահատում. «Քրեական գործ է եղել, ինչ-որ ձեւ պետք է հանգուցալուծվեր, մարդիկ ուղարկել են դատարան: Ես կարող եմ ասել, որ ես որեւէ մեկին երբեք չեմ շորթել ու «ՀԺ»-ին տված նախորդ իմ հարցազրույցը ուժի մեջ է, որեւէ այլ բան չի փոխվել այս ընթացքում: Դատարանի դահլիճում կլինի որեւէ բան, որը մեկնաբանման կարիք կունենա, կմեկնաբանեմ…Այս դեպքով կասկածների հիման վրա է ինչ-որ բան արվել, բայց ես ասում եմ, որ որեւէ բան, որեւէ մեկն ինձ չի կարող ապացուցել, որ ես որեւէ մեկի հանդեպ շորթում եմ կատարել, որովհետեւ այդպիսի բան չի եղել երբեք, նման ապացույց գոյություն չունի»,- մեր զրույցում եզրափակեց ակտիվիստը:
Նշենք, որ սույն գործը կքննվի Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ. նստավայրն ու նիստի օրը դեռ հայտնի չէ:
Armtimes.com

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր