Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

19 հուլ 2018 11:50

Տարոն Մարգարյանը կհրավիրվի ԱԱԾ. Վանեցյան

«Երեւան» հիմնադրամի գործով ստուգումները հասնում են ավարտական փուլին: Այս մասին այսօր՝ կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

Արթուր Վանեցյանը մեկ անգամ հանդիպել է Ռուբեն Հայրապետյանին։Նրա խոսքով, այդ գործով ծավալները շատ մեծ են եղել. «Հիշում եք, երբ մեր տղաները հանում էին այդ պարկերը, այդ փաստաթղթերը: Տարոն Մարգարյանն այս փուլում դեռեւս չի հրավիրվել ԱԱԾ քննչական վարչություն, բայց կհրավիրվի»,-ասաց Վանեցյանը՝ հավելելով, որ Տարոն Մարգարյանի անվամբ գրանցված բիզնեսներ չեն հայտնաբերել. «Ունեցվածքը որ կա, հայտնի հրապարակումը եղել է, կոռուպցիայի հակազդման գծով վարչապետի օգնական Արեն Մկրտչյանը այդ նյութերը փոխանցել է մեզ, իրականացվում են ուսումնասիրություններ, որոնցով եւս կլինեն կոնկրետ միջոցառումներ»:
Նա հերքեց, որ կարող է պարզվել, թե Տարոն Մարգարյանը երկիրը լքել է:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր