Տեսանյութ. Ինչ խորհուրդ ունի երիտասարդների բարեխոս Սուրբ Սարգսի տոնը          Սա անգամ չի կարողանում երկու սուտ հորինի, որ իրար չհակասեն       Տեսանյութ.Ես էլ Մոնիկա Բելուչիի հանդեպ անտարբեր չեմ, ինչ անենք՝ նախաձեռնություն սկսենք, ստորագրահավաք անենք    

19 հուլ 2018 12:40

Փաշինյանը զայրացել է․ Նա կտրուկ գործողությունների է անցնելու

Փաշինյանը զայրացել է․ Նա կտրուկ գործողությունների է անցնելուՎերջին մի քանի օրը համացամցը ողողված էր նորանշանակ պաշտոնյաների մամուլի խոսնակների, տարբեր կրոնական, աղանդավորական կազմակերպությունների աղմկահարույց հայտարարություններով։

Խոսվեց նաև ԼԳՏՊ-ի իրավունքների ու այլ խնդրահարույց թեմաների մասին։

Շատերն ասում էին, թե այս հեղափոխությունը նպաստավոր պայմաններ ստեղծեց արատավոր երևույթների գլուխ բարձրացման համար։

Ոմանք էլ  համարում էին, թե այս բախումներն արհեստականորեն են ստեղծվել։

Ըստ համացանցում շրջանառվող լուրերի՝ այս խոսակցություններն անտարբեր չեն մնացել վարչապետ Փաշինյանի կողմից և վերջինս հրահանգել է հետևել և խստորեն պատժել բոլոր այն անձանց, ովքեր հեղափոխության, Նոր Հայաստան անվան տակ փորձում են ինչ-որ դիվիդենդներ շահել և ըստ իրենց հարմարության ծառայեցնել ժողովրդի պայքարը։

Ասում են, որ Նիկոլ Փաշինյանը զայրացել է և շուտով կտրուկ գործողությունների է դիմելու։

Ռոբերտ Աբաջյանին անդրադարձը, որ Փաշինյանն իր վերջին ուղիղ եթերի ժամանակ կատարեց, առաջին հստակ ազդակն էր, որ Նոր Հայաստանում առաջնահերթություն է տրվելու ազգային ու մշակութային արժեքներին․․․

Եվ բոլոր այն կազմակերպությունները, որոնք ուղղորդված փորձում են արժեզրկել ցանկացած հոգևոր արժեք, վաղ թե ուշ ջրի երես են դուրս գալու և համապատասխան արձագանք ստանալու։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր