Հունիսի 6-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          «Shacman» բետոնախառնիչը Ջրվեժի ամառանոցներում բախվել է գազատար խողովակներին, սկսվել է գազի արտահոսք       «Դոմփել» բառը հայհոյանք չի, հայհոյանքը սեռական բնույթի բառեր արտաբերելն է    

19 հուլ 2018 13:00

Վրաստանում տեղի է ունեցել ՃՏՊ. տուժել են ազգությամբ հայեր. մեկը տեղում մահացել է

Վրաստանում տեղի է ունեցել ՃՏՊ. տուժել են ազգությամբ հայեր. մեկը տեղում մահացել էՀուլիսի 18-ին, ժամը 21:28-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Վրաստանում տեղի է ունեցել ՃՏՊ. տուժել են ազգությամբ հայեր:
Կապ է հաստատվել Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի ներկայացուցչի հետ, ով հաղորդել է, որ ժամը 13:32-ի սահմաններում Դուշեթիի շրջանի Անանուր գյուղի մոտակայքում «Լադա» մակնիշի 0566 CC 123 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդը՝ Գրիգորի Բադալյան, ծնված 1982թ., ՌԴ քաղաքացի) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը:
Ուղևոր Գրիշա Բադալյանը (ծնված 1949թ., ՌԴ քաղաքացի) տեղում մահացել է, իսկ վարորդը՝ տեղափոխվել Դուշեթիի, այնուհետև Մցխեթիի հիվանդանոց, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր