Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Երևան-Վանաձոր ավտոճանապարհին ձնհալի պատճառով «Honda»-ն հայտնվել է դաշտում՝ բախվելnվ հողաթմբին    

19 հուլ 2018 18:30

Լիսկան ԱԱԾ աղմկահարույց բացահայտումներից հետո լքել է երկիրը

Մոտ 1 ամիս առաջ մամուլում եւ սոցցանցերում տեղեկություն էր տարածվել, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ԱԱԾ աղմկահարույց բացահայտումներից հետո իր տղաների հետ լքել է երկիրը: Նշվում էր, որ Խաչատրյանը գնացել է Ֆրանսիայի Լիոն քաղաք, որտեղ ժամանակին սովորել էր իր տղաներից մեկը:
ՀԺ-ի հետ զրույցում Սուրիկ Խաչատրյանի ազգականը հաստատեց, որ Խաչատրյանը տղաների հետ արտերկրում է: Հարցին՝ ի՞նչ նպատակով, պատասխանեց, որ առողջական խնդիրներ ունի` ստուգման նպատակով է գնացել:
Մեր հարցին՝ ճի՞շտ է, որ Ֆրանսիայում է, Խաչատրյանի ազգականը պատասխանեց՝ ոչ, տարբեր երկրներ է գնում:
Թե իրականում ի՞նչ ստուգման է գնացել Խաչատրյանը արդեն մեկ ամսից ավելի է, ու այն էլ տղաների հետ, հայտնի չէ: Տեղեկություններ կան, որ Սուրիկ Խաչատրյանը պարզապես շտապել է լքել Հայաստանը՝ իրավապահների ուշադրության կենտրոնում չհայտնվելու համար, քանի որ ճաղերի հետեւում հայտնվելու լուրջ մտավախություններ ունի:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր