Արագածոտնի մարզում գործող գազալցակայանում լիցքավորվելիս հրդեհ է բռնկվել ավտոմեքենայում          Կենդանակերպի հինգ երջանիկ նշաններ, ովքեր 2026 թվականին բախտավոր կլինեն       «Գոլդ» համարանիշներով «Hummer»-ի վարորդը ավտոմեքենայից դուրս է բերել ատրճանակն ու ինքնաձիգը ու անկանոն կրակոցներ արձակել    

19 հուլ 2018 21:33

Վերաքննիչից պահանջում են ազատ արձակել Սերժ Սարգսյանի եղբորորդուն

Սերժ Սարգսյանի եղբորորդուն՝ Հայկ Ալեքսանդրի Սարգսյանին կալանավորելու որոշման դեմ երեկ վերաքննիչ բողոք է ներկայացվել:
Այս մասին Armtimes.com-ի հարցին ի պատասխան ասաց Հայկ Սարգսյանի պաշտպան Երեմ Սարգսյանը: «Վերաքննիչից պահանջում ենք ակնհայտ անհիմն լինելու պատճառով բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը եւ վերացնել Հայկ Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը»,- ասաց Սարգսյանը:
Հայկ Սարգսյանը կալանավորվել է հուլիսի 11-ին: Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին (սպանության փորձ) եւ ՀՀ ՔՕ 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելը, կրելը): Սաշիկ Սարգսյանի որդին մեղադրվում է 11 տարի առաջ տեղի ունեցած հանցագործության համար: Տուժող Դավիթ Սիմոնյանը, որը որոշել է այսքան տարի անց խոսել, Հայկ Սարգսյանի եւ նրա ընտանիքի հետ մտերիմ հարաբերությունների մեջ է եղել: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր