Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Տեսանյութ.Հայ–վրացական սահմանին մի քանի հարյուր բեռնատար է սպասում       ԵԽԽՎ-ում քննարկվել է Ադրբեջանում մարդու իրшվունքների կտրուկ վատթшրացմшն իրավիճակը    

20 հուլ 2018 15:13

Հիմա էլ եք համոզված, որ սպանության պատվիրատուն Սամվել Ալեքսանյանն է.Փաշինյանի պատասխանը

Հիմա էլ եք համոզված, որ սպանության պատվիրատուն Սամվել Ալեքսանյանն է.Փաշինյանի պատասխանըՆիկոլ Փաշինյանը հուլիսի 20-ին մամուլի ասուլիսում պատասխանել է լրագրողների ամենատարբեր հարցերին. «Պրն վարչապետ 2016 թվականի հոկտեմբերի 25-ին դուք հայտարարել էիք, որ Արմեն Իսրայելյանի սպանությունը պատվերով սպանություն է և դրա հետքերը բերում են ԱԺ` մատնանշելով Սանվել Ալեքսանյանին, հիմա ինչ եք կարծում, արդյոք նույն կարծիքին եք»,- լրագրողի հարցին վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց.
«Հայաստանում բոլոր քննչական մարմինները, բոլոր իրավապահ մարմինները գիտեն, համոզվել են, որ որևէ գործի քննության համար չկա որևէ սահմանափակում: Մենք չենք ունենալու այնպիսի քրեական գործ, որը քաղաքական որոշմամբ կանգնեցվի և չենք ունենալու քրեական գործ, որը վարող քննիչի դերում հայնտվի ՀՀ վարչապետը»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք որ 2016 թվականի հուլիսի 25-ին պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Մոսկվայում սպանվել է «Ձկնկուլ» անունով հայտնի Արմեն Իսրայելյանը, որն Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանի խմբի նախկին անդամ էր և Ալեքսանյանի կողմից առևանգումներ, ահաբեկումներ և այլ ծանր հանցանքներ կատարելու մասին հայտարարությունների հեղինակ, և այդ հայտարարությունների հիման վրա հարուցված քրեական գործով առանցքային վկա էր: Հայաստանի հատուկ քննչական ծառայությունն Իսրայելյանի հայտարարությունների հիման վրա հարուցված քրեական գործը մեկ շաբաթ առաջ կարճել էր, ինչը ՀՔԾ-ի և ընդհանրապես Հայաստանի իրավապահ համակարգի ծախու լինելու անհերքելի ապացույց է»,- ասել էր Փաշինյանը։
Իսկ այդ ժամանակ Մոսկվայում սպանել էին երկու հայի՝ Մալաթիա թաղամասի բնակիչներ Արմեն Իսրայելյանին՝ «Ձուկ» կամ «Ձկնկուլ» մականունով, և նույն թաղի բնակիչ Էդուարդ Նշանյանին, որի մականունը «Ճուտ» էր:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր