Մոսկվան սպասում է Նիկոլ Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում          ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին       Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն    

20 հուլ 2018 18:17

Որևէ մեկը չի պլստալու. Փաշինյանը՝ Սաշիկ Սարգսյանին ձերբակալելու մասին (տեսանյութ)

Որևէ մեկը չկասկածի, թե որևէ մեկը, որին բռնելու և պատասխանատվության ենթարկելու, օրենքով նախատեսված հիմք կա, որևէ մեկը չի պլստալու, ես հավաստիացնում եմ։ Այդ մասին այսօր՝ հուլիսի 20–ին, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով դիտարկմանը, որ հասարակությունում եղել են պնդումներ, որ նախկին նախագահի եղբայրը՝ Սաշիկ Սարգսյանը շատերի բիզնեսներում բաժնեմաս ունի, դրա մասին հայտարարել է նաև Փաշինյանը, ընդդիմադիր գործիչ լինելու շրջանում, սակայն մինչ այժմ որևէ նման դեպք չի բացահայտվել։
Փաշինյանը տեղեկացրեց, որ իրավապահ մարմինների ներկայացուցիչները վերջին երկու ամիսներին ուղղակի ուժասպառության եզրին են գտնվում։
«Եվ, նույնիսկ, լինում են դեպքեր, երբ ասում են «Իսկ չի՞ լինի, որ գոնե կիրակի օրվա երկրորդ կեսին կոռուպցիայի դեմ չպայքարենք։ Երբեմն շեշտադրումներ են արվում, որոնք, կներեք, ինձ համար, իսկապես, մի փոքր տարօրինակ են։ Ասում են, «Բա ինչի՞ այ էս մարդուն էսօր խուզարկեցին, ձերբակալեցին, բայց այ էն մի մարդուն չխուզարկեցին ու չձերբակալեցին։ Այստեղից ինչ հետևություններ է պետք անել, բա որ ասում էինք դեռ 2002 թվականին...» Տեսեք՝ ես ցանկանում եմ, որ հստակ արձանագրենք մի բան, որ այս պրոցեսը տեղի չի ունենում, որ ես առավոտյան կամ երեկոյան հեռախոսը վերցնում եմ, կամ հրավիրում եմ ԱԱԾ տնօրենին, ասում եմ այսօր բռնում եք այսինչին, այնինչին, խուզարկում եք այնինիչին, բաց եք թողնում այնինչին։ 
Այդպես չէ գործընթացը... Գործերը, որ բացահայտվել են, ինչի՞ հիման վրա են բացահայտվել։ Եղել է կոնկրետ օպերատիվ տեղեկություն, եղել է կոնկրետ քաղաքացու դիմում, եղել է կոնկրետ քաղաքացու ահազանգ։ Հիմա, եթե դուք հարցնում եք կոնկրետ որևէ այլ օպերատիվ տեղեկություն կա, թե՝ ոչ, ես այդ հարցին չեմ պատասխանի։ 
Ի նկատի ունեմ, որ այսօր որևէ բան չի բացահայտվել, դա չի նշանակում, որ վաղն այդ որևէ բանը չի բացահայտվի։ Կամ իմ հայտարարությունը չի նշանակվում, որ, ահա, անպայման որևէ բան կբացահայտվի։
Կարծում եմ ՝ ոչ ոք չի կասծակում կոռուպցիայի դեմ պայքարի մեր անկեղծությանը։ Ես շահագրգիռ եմ, որ որքան հնարավոր է շատ և որքան հնարավոր է շուտ Հայաստանից գողացված գումարները հետ բերվեն և օգտագործվեն Հայաստանի տնտեսության, ենթակառուցվածքների և այլ հարցեր լուծելու համար։ Որևէ մեկը չկասկածի, թե որևէ մեկը, որին բռնելու և պատասխանատվության ենթարկելու, օրենքով նախատեսված հիմք կա, որևէ մեկը չի պլստալու, ես հավաստիացնում եմ»,– ասաց Փաշինյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր