Ջրասուզակները Փամբակ գետում հայտնաբերել են 13-ամյա աղջկա մարմինը          Ի՞նչ երաշխիքներ կան, որ Ադրբեջանը դրա միջոցով չի վերահսկելու հայկական ինտերնետ տրաֆիկը       Հունիսի 22-28-ի ֆինանսական հորոսկոպ կենդանակերպի նշանների համար    

21 հուլ 2018 11:50

Զինծառայողներին ծանրոցներ ուղարկելու, դրանց պարունակությունը ստուգելու համար ստեղծվել է աշխատանքային խումբ

Զինծառայողներին ծանրոցներ ուղարկելու, դրանց պարունակությունը ստուգելու համար ստեղծվել է աշխատանքային խումբՍտեղծվել է աշխատանքային խումբ` պարտադիր ժամկետային զինծառայողներին ծանրոցներ ուղարկելու գործընթացը կանոնակարգելու համար. ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ մի շարք վարչությունների աշխատակիցների ներգրավմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ` պարտադիր ժամկետային զինծառայողներին ծանրոցներ ուղարկելու, դրանց պարունակությունը ստուգելու, զորամասերում հասցեատերերին հանձման գործընթացը կանոնակարգելու, ինչպես նաև հասարակության շրջանում անհարկի շահարկումները բացառելու նպատակով: Աշխատանքային խումբը կանոնակարգելու է ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության պետ` Ալեքսանդր Ավետիսյանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր