Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան          Մայիսի 2-ին և 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Մայիսի 2 -ին վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում    

23 հուլ 2018 12:55

Հայ գիտնականները փորձարկում են դիպուկահարների կրակի դեմ զրահաբաճկոնը.հինգ մետրից դիմացել է դիպուկահարի կրակոցին

Հայ գիտնականները փորձարկում են դիպուկահարների կրակի դեմ զրահաբաճկոնը.հինգ մետրից դիմացել է դիպուկահարի կրակոցին Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտը շարունակում է զրահաբաճկոնի փորձարկումները կրակի դեմ։ Այդ մասին Sputnik Արմենիայի թղթակցին ասաց ինստիտուտի (Հայաստանի ԳԱԱ) տնօրեն Տիգրան Զաքարյանը։ Զրահաբաճկոնն անցել է հրաձգային փորձարկումներ՝ հինգ մետրից այն դիմացել է Դրագունովի դիպուկահարային հրացանից կրակոցին։

«Առայժմ համաձայնագրեր չեն կնքվել պաշտպանության նախարարության հետ, բայց փորձարկումները շարունակվում են։ Եթե խոսքը գնա նոր սերիական արտադրության մասին, ապա անհրաժեշտ կլինեն նոր հետազոտություններ՝ թերությունները հաղթահարելու համար», — հավելեց նա։
Բացի այդ, ինստիտուտը կազմում է ռադիոլոկացիոն կայանի մոդել՝ արագ սկանավորման նոր ռադարով։
«Հիմա մենք կազմում ենք դրա դիզայնը, իսկ գալիք տարի, հնարավոր է, կհավաքենք նախատիպը», — հայտարարեց Զաքարյանը։
Հասկանալի պատճառներով՝ ավելի լավ է այս նախագծերի մասին քիչ բան պատմել, քան ամեն ինչ ասել։ Կարելի է հուսալ, որ մեկ-երկու տարի անց այս նախագծերը կվերածվեն պատրաստի սպառազինության և կհամալրեն զինված ուժերը, հավելեց նա։
Զրահաբաճկոնի մոդելը ցուցադրվել է Երևանում 2018թ-ի մարտին ArmHiTec ցուցահանդեսում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր