Երևանում 31-ամյա տղամարդ է ձերբակալվել, հայտնաբերվել է ավելի քան 60 գրամ մեթամֆետամին          Կաթողիկոսը «Save Armenia»-ի անդամների հետ հանդիպմանն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայերի ազատ արձակման, Արցախի հայկական հոգևոր և մշակութային ժառանգությանը       Վանաձորում 7 տարեկան երեխայի մшհվան պատճառ դարձաձ խողովակը կապամոնտաժվի    

23 հուլ 2018 15:30

Հայաստանի ռուսական ռազմաբազայում մեկնարկել են լայնամասշտաբ զորավարժություններ

Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայում սկսվել են լայնածավալ տակտիկական զորավարժություններ՝ 3 հազար զինծառայողների մասնակցությամբ: Ինչպես տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտնել է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը:

«Հայաստանում տեղակայված Հարավային ռազմական օկրուգի ռուսական ռազմաբազայի ստորաբաժանումները, տակտիկական վարժանքների շրջանակներում, ոտքի են ելել «տագնապ» հրահանգով: Զորավարժանքներին, որոնք կշարունակվեն մինչև հուլիսի 28-ը, ներգրավված է ավելի 3 հազար զինծառայող և շուրջ 500 միավոր տեխնիկա, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության, ռազմական ու անօդաչու ավիացիայի ոլորտներից»,-ասված է հաղորդագրության մեջ:

Ռազմաբազայի մոտոհրաձգային, տանկային, հետախուզական, հրետանային ու ինժեներական ստորաբաժանումները զորավարժությունները սկսել են «Կախմուդ» և «Ալագյազ»զորավարժարաններում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր