Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ոչ մի իսլամական պետություն օգնության չի հասել Իրանի ժողովրդին, բայց Իրանի ժողովուրդը իր ուժեղ կամքով, ճնշեց չար թշնամուն       «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, Քոչարյանն ու ՀՅԴ-ն կշարունակեն համագործակցությունը    

23 հուլ 2018 20:00

Վեճն ավարտել է ծեծկռտուքով. կասկածյալները ՊՆ զինծառայող եղբայրներ են

Վեճն ավարտել է ծեծկռտուքով. կասկածյալները ՊՆ զինծառայող եղբայրներ ենԿոտայքի մարզում, հուլիսի 22-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել. ժամը 22։00-ի սահմաններում Զովունի գյուղում վիճաբանություն է տեղի ունեցել նույն գյուղի բնակիչներ՝ 28-ամյա Գեւորգ Պ.-ի, 26-ամյա Վարդան Պ.-ի, 52-ամյա Անտոն Մ.-ի եւ 28-ամյա Արամ Մ.-ի միջեւ։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի։ Փաստի առթիվ ոստիկանության Նաիրիի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Աղբյուրի տեղեկություններով՝ Վարդան եւ Գեւորգ .-երը հարազատ եղբայրներ են եւ ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասում։
Նաիրիի ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ եղբայրներին հայտնաբերելու ուղղությամբ։ Եղբայրները կասկածվում են Արամ եւ Անտոն Մ.-երին ծեծի ենթարկելու մեջ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր