Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

24 հուլ 2018 11:27

Լարված իրավիճակ՝ մեղրեցիների և ռուսական սահմանապահների միջև

Լարված իրավիճակ՝ մեղրեցիների և ռուսական սահմանապահների միջևԱրդեն մի քանի ամիս է ինչ Մեղրիի միջհամայնքային ճանապարհի չորս կետերում  Մեղրիում տեղակայաված ռուսական սահմանապահ զորամասը անցակետեր է տեղակայել:
Նշված կետերով անցնելիս սահմանապահները ստուգում են վարորդների անձագրերը,  գրանցում ավտոմեքենայի համարը, ֆիքսում ավտոմեքենայում գտնվող ուղևորների քանակը:
Նշված ճանապարհին են գտնվում Մեղրիի համայնքի մի քանի գյուղեր, մեծ այգիներ  և մարդիկ իրենց գյուղ հասնելու և գյուղից դուրս գալու համար ստիպված են մի քանի անցակետեր անցնել:

Մեղրեցիները բողոքում են, որ  ուղղակիորեն խոչընդոտվում է իրենց ազատ տեղաշարժի իրավունքը:

Հատկապես վրդովված են տվյալ տարածքների այգետերերը, որոնք իրենց այգի հանելու համար ամեն օր մի քանի անգամ ստիպված են ներկայանալ:

-Մենք մեր համայնքում կարծես գաղութում լինենք, ինչքա՞ն կարելի է հանդուրժել այս նվաստացումները,- ասում է նրանցից մեկը:
-Շուտով սկսվելու է բերքի իրացման շրջանը և բազմաթիվ մթերողներ են գալու, իրավիճակն էլ ավելի է սրվելու, այնպես որ այս հարցը պետք է շուտափույթ լուծել,- ավելացնոմ է երկրորդը:
Քաղաքացիներից մեկն էլ նշում է, որ դեռևս մայիսի 18-ին  անձամբ հանդիպել է զորամասի հրամանատարի, նրա  2 տեղակալների և իրավաբանի հետ,  ներկայացրել  հասարակությանը հուզող խնդիրը. հատկապես Մեղրի քաղաքի Արաքսաշեն թաղամասը տանող ճանապարհի անցակետի մասին, առաջարկեելով խնդիրը մեղմացնելու նպատակով այն տեղափոխել քաղաքի վարչական տարածքից դուրս: Բայց հարցն այդպես էլ լուծում չի ստացել:

Ականատեսները պատմում եմ, որ վերջին օրերին պարբերաբար լարված իրավիճակ է ստեղծվում անցակետերի մոտ,  վիճաբանություններ են տեղի ունենում անցորդների և անցակետի սահմանապահների միջև:
Իրավիճակը գնալով սրվում է: Մեղրեցիները հոգնել են ամիսներ շարունակ ներկայանալուց, բորբոքվում են  ժամանակի անիմաստ վատնումից, սեփական համայնքում ազատ տեղաշարժվելու խոչընդոտներից և պատկան մարմիններից  հարցի շուտափույթ լուծում են պահանջում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր